Բաժիններ՝

Ադելը ևս մեկ երգ է ներկայացրել նոր ալբոմից

Բրիտանացի երգչուհի Ադելը Ցանցում ներկայացրել է “To Be Loved” նոր երգը, որը տեղ կգտնի երգչուհու «30» խորագիրը կրող ապագա ալբոմում։

Աստղի թրեքն առայժմ կա միայն նրա սոցցանցերում: Այնտեղ նա զետեղել է մի տեսահոլովակ, որն ամբողջությամբ նկարահանվել է տանը:

Հոլովակում Ադելը նստած է բազմոցին եւ հուզիչ կերպով երգում է «To Be Loved»-ը:

Երգում Ադելը պատմում է այն մասին, որ սիրելու եւ սիրվելու համար հարկավոր է ինչ-որ բան զոհաբերել՝ հրաժարվել ինչ-որ թանկ բանից: Նա նաեւ պնդում է, որ ոչ մի բանի համար չի ափսոսում եւ ասում է, որ փորձել է… (չի բացառվում, որ Սայմոն Քոնեքիի հետ ամուսնությունը պահպանելն է):

Մի քանի ժամում «To Be Loved»-ը Twitter-ում հավաքել է ավելի քան երեք միլիոն դիտում եւ գրեթե երեք հարյուր հազար լայք: Օգտատերերը գրել են, որ նոր երգից իրենք փշաքաղվում են:

«Չափազանց գեղեցիկ է»,-կարծիքներ են հայտնել երկրպագուները: Ավելի վաղ Օփրա Ուինֆրիի անցկացրած հարցազրույցում Ադելն ընդունել է, որ իր նոր ալբոմը, որը թողարկվելու է այս ուրբաթ՝ նոյեմբերի 19-ին, նվիրված է Քոնեքիից ծանր բաժանությանը (զույգը պաշտոնապես ամուսնալուծվել է այս տարվա մարտին), հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930