Երկրորդ խայտառակ փաստաթուղթը, որը դարձյալ առանց մեր կամքի ստորագրվեց արդեն կյանքի հետ անհամատեղելի է։ Այդ թուղթը հավասարազոր է էֆթանազիայի թույլտվության, մեկ բացառությամբ։ Մենք դատարկ ենք թողել էֆթանազիայի կատարման ամսաթիվը։
Սեւ ծովում, Թուրքիայի ափերի մոտ, խորտակված Arvin չորաբեռնատար նավի կապիտան ռուսաստանցի Վիտալի Գոլենկոն անհետ կորել է:
«Ինչ լավ է՝ սկսեցիք խոսել, ձեններդ արդեն դուրս է գալիս, արդեն հելել եք, բաներ եք խոսում՝ ընդդիմությունը խնդիր է»,- ԱԺ ամբիոնից՝ դիմելով «Իմ քայլ»-ի պատգամավորներին՝ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, ապա հավելեց, որ ընդդիմությունը միշտ էլ խնդիր է լինելու այսօրվա իշխանությունների համար:
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն այսօր մամուլի ասուլիսում պնդեց, որ պետք չէ բացասական վերաբերմունք ունենալ գործակալների նկատմամբ, որովհետև որոշ գործակալների աշխատանքի վրա հիմնվում են պետությունները, սակայն գործակալները տարբեր են լինում: Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը անցած շաբաթ փաստաթուղթ էր հրապարակել, որի համաձայն՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կրկնակի գործակալ է, սկզբում՝ Թուրքիայի, ապա՝ նաև Հայաստանի: Իսագուլյանի խոսքով՝ ստորագրությամբ երկու տեսակի գործակալներ կան: Ծանոթ լինելով ԱԱԾ աշխատանքին և վերլուծելով Արարատ Միրզոյանի ստորագրած թուղթը՝ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահը պատմեց, թե ինչպես դա կարող է տեղի ունեցած լինել:
Գառնիկ Իսագուլյանը՝ գործակալների տեսակների մասին
ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանի խոսքով՝ «Իմ քայլը» խմբակցությունից իր դուրս գալը շատ շահարկվեց: Իր քայլը կատարելուց առաջ նա քննարկում է ունեցել քաղաքական թիմի և «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի հետ:
Նախորդ շաբաթ թուրքական առևտրային կայքերից մեկում Բուրսա քաղաքի Սեբթաշը թաղամասում գտնվող հայկական կաթոլիկ եկեղեցին 6 մլն թուրքական լիրայով վաճառքի հանվելուց հետո նախօրեին «Sahibiden.com» կայքում վաճառքի է հանվել Բուրսայի մյուս հայկական եկեղեցին։ Վերջին եկեղեցու համար հայտարարություն տեղադրող անձը վաճառքի համար 6 մլն 300․000 թուրքական լիրա է սահմանել։
«Օրակարգում շուրջ 5 տասնյակ հարցեր են ընդգրկված, սակայն հետպատերազմյան հայաստանյան խորհրդարանում տրամաբանական հարց է առաջանում, թե այս գերհագեցած օրակարգի հարցերից ո՞րն է, որ արտացոլում է այն խնդիրները, որոնք այսօր ծառացած են մեր հասարակության և մեր պետության առջև»,- այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, օգտվելով երկրում ստեղծված խառը ժամանակներից, փորձում է անուշադրության մատնել ոլորտում ստեղծված վիճակը, մասնավորապես, հայկական ավիաընկերությունների՝ եվրոպական երկրների սև ցուցակում հայտնվելուց հետո վերջինիս շուրջ կատարվող զարգացումները:
«Թուրքիայի զինված ուժերը պատրաստվում են վերջին շրջանի ամենամասշտաբային ձմեռային զորավարժություններին։ Զորավարժությունները տեղի կունենան Կարսում փետրվարի 1-ից 12-ը: Զորավարժություններին, որոնց կմասնակցեն նաև Ադրբեջանի զինված ուժերը, կներգրավվեն տանկային ստորաբաժանումներ, դիպուկահար խմբեր, հատուկ նշանակության ուժերի հրամանատարության անձնակազմ, հատուկ ջոկատայիններ և օդուժ»,- հայտնում աղբյուրը։
Սյունեցու անվտանգությունը երաշխավորված չէ. ԲՀԿ-ական պատգամավորները երկօրյա այցով եղել են Սյունիքում:
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը՝ մամուլի ազատության դեմ ճնշումների մասին. ՈՒՂԻՂ
Գառնիկ Իսագուլյանը՝ Միքայել Մինասյանի բացահայտումների և Փաշինյան ընտանիքի վոյաժների մասին. ՈւՂԻՂ
Ամենացավոտ հարցն է՝ ինչպես չկարողացանք բռնել ՄԵԿ հոգու ձեռքը, որը երկու տարի շարունակ, բոլորիս աչքի առաջ, բանակցությունները տանում էր փակուղի ու պատերազմը դարձնում անխուսափելի։
Շուշիի հինգհարկանի շենքում այրվել է 4-սենյականոց բնակարան՝ 70 մ2 ընդհանուր մակերեսով:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համար 2021-ը հոբելյանական է: Նվագախումբը, որը և՛ Հայաստանում, և՛ արտերկրում մշտապես հնչեցնում է հայ կոմպոզիտորների գործերը՝ նպաստելով նրանց հանրահռչակմանը, տոնում է ստեղծման 15-ամյակը:
Արցախում հունվարի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ կատարված 58 նոր թեստավորումներից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 դեպք:
Սակրավորական ջոկատները զենք-զինամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքների շրջանակներում հունվարի 18-ին ռազմամթերքի վնասազերծում են նախատեսում Արցախի Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների մերձակայքում, ինչպես նաև Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում:
ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հունվարի 11-ից 17-ն գրանցվել է 348 դեպք, որից 164-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 75 հրդեհի, 3 փլուզման, 1 քարաթափման, 1 ուժեղ քամու, 6 ինքնասպանության փորձի դեպք, 51 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 105 կենցաղային կանչ. տուժել է 146 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 3 քաղաքացի:
«20 րոպե ընդմիջում եմ խնդրում «Իմ քայլի» հետ բանակցելու համար». Մարուքյան
Դուք դասեր չեք քաղել. ավելի վատն եք դառնում. Մարուքյանը՝ «Իմ քայլին»
«Իմ քայլը» դեմ քվեարկեց գերիների վերադարձի հարցի քննարկման մասին «Լուսավոր Հայաստանի» նախագիծն օրակարգ ընդգրկելու հարցին
Հայաստանում հունվարի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 90 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 164 676-ի:
Հունվարի 17-ին ոստիկանություն ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ Արզնի-Շամիրամ ջրանցքում կնոջ դիակ կա:
Մարտական գործողությունների վայրերում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում Ջաբրայիլի և Որոտանի (Կուբաթլու) հատվածներից հայտնաբերվել է ևս 3 զինծառայողի աճյուն:
«Իմ քայլը» դաշիքնով ընտրված, բայց անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը երդվեց ԱԺ-ում
Արցախի Մարտակերտ քաղաքի ծայրամասերի ականազերծման և մաքրման ընթացքում ռուս խաղաղապահները կիրառում են ժամանակակից «Ուրան-6» ռոբոտատեխնիկական համալիրներ և ականաորոնողական ծառայության շներ, որոնք թույլ են տալիս պայթյունավտանգ աշխատանքների կատարման ժամանակ ապահովել զինծառայողների անվտանգությունը և եղանակային բոլոր պայմաններում պահպանել տեղանքի մաքրման բարձր տեմպը, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։
ԱԺ նիստը՝ ՈՒՂԻՂ
Անցյալ շաբաթ Ինդոնեզիայի Արեւմտյան Սուլավեսիի եւ Հարավային Կալիմանտանի նահանգներում տեղի ունեցած երկրաշարժերի եւ հեղեղումների զոհ է դարձել առնվազն 96 մարդ: Հունվարի 18-ին այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով Ինդոնեզիայի Տարերային աղետների դեմ պայքարի ազգային գործակալության ներկայացուցչին։
ԱՄՆ պետդեպարտամենտը կոչ է արել ազատ արձակել ՌԴ-ում ձերբակալված ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին: Այդ մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարության մեջ, փոխանցում է ria.ru-ն։