Նոյեմբերի 25-ին պարեկային ծառայության ոստիկաններն ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու հերթական դեպքը բացահայտեցին:
Կանադայի իշխանություններն արգելել են երկիր մուտքն օտարերկրյա այն քաղաքացիների համար, ովքեր վերջին երկու շաբաթվա ընթացքում եղել են Աֆրիկայի հարավի երկրներում, որտեղ հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր տարատեսակ:
Կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը Հայաստանի կինոգործիչների միության 15-րդ ժողովում վերընտրվեց Հայաստանի կինոգործիչների միության նախագահ:
1992թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է օրենք, որով արգելվում է, որ Հայաստանի որևէ պաշտոնատար անձ ստորագրի ինչ-որ փաստաթուղթ, որտեղ Արցախը նշված է Ադրբեջանի կազմում։
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի տեխնիկական հագեցվածությունը բարելավելու համար պետական բյուջեից 26 միլիոն 239 հազար դրամ է հատկացվել։
Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջև դիվանագիտական առճակատում է հասունանում միգրացիոն ճգնաժամի պատճառով: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զայրույթով է արձագանքել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի նամակին, որում Մեծ Բրիտանիայի վարչապետը Ֆրանսիայի իշխանություններին կոչ էր արել հետ տանել Լա Մանշ նեղուցով դեպի Բրիտանիա շարժվող փախստականներին:
Ռուսաստանի քաղաքացին, ով Թուրքիայում հանգստի ժամանակ վարակվել էր կորոնավիրուսով, մահացել է:
Հանրապետության բուհական համակարգը քանդելու ու Բարձրագույն ուսումնական հաստատությունները (բուհ) քաղաքական իշխանություններից կախյալ, ամորֆ ու անդեմ միավորներ դարձնելու՝ իշխանությունների վճռականությունը չի սահմանափակվում մայրաքաղաք Երևանով:
Apple-ը դատական հայց է ներկայացրել իսրայելական NSO Group-ի և նրա մայր ընկերության դեմ՝ նրանց մեղադրելով Apple-ի օգտատերերին լրտեսելու և հետապնդելու համար: Հայցը պարունակում է նոր տեղեկություններ այն մասին, թե ինչպես է NSO Group-ը վարակել «զոհերի» սարքերը իր Pegasus լրտեսող ծրագրերով:
Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ստորագրված հայտարարության 4-րդ պարբերության մեջ ասվում է. «Պայմանավորվեցինք ադրբեջանա-հայկական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր ձեռնարկել և գործընթացը մղել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի դելիմիտացիայի և այդուհետ դեմարկացիայի հարցերով երկկողմ՝ կողմերի հայտի հիման Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական մասնակցությամբ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ։»:
Ադրբեջանը շարունակում է ուժի լեզվով հարաբերվել Հայաստանի հետ, որն անընդհատ պահպանում է լարվածություն կողմերի միջև։ Այնինչ, ըստ նրա, եթե դա չլիներ, կողմերը վաղուց կկարողանային շատ հարցեր համակարգել առանց Մոսկվայի միջամտության։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Զավեն Խանջյանին:
Եգիպտոսը հայտարարել է Հարավաֆրիկյան Հանրապետության հետ ավիահաղորդակցությունը դադարեցնելու մասին՝ պայմանավորված այդ երկրում կորոնավիրուսի՝ «օմիկրոն» անվանումը ստացած նոր շտամի տարածման փաստով:
ՌԴ Կեմերովոյի մարզի կենտրոնական դատարանը Կուզբասի «Լիստվյաժնայա» ածխահանքի պետ Սերգեյ Գերասիմենկոյին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել` անփութության մեղադրանքով:
ԱՄՆ Նյու Յորք նահանգի ղեկավար Քեթի Հոքուլը հայտարարել է նահանգում մինչև 2022 թվականի հունվար 15-ն արտակարգ դրություն մտցնելու մասին:
Հարավաֆրիկյան Հանրապետությունից Գերմանիա վերադարձած քաղաքացու մոտ «ամենայն հավանականությամբ» հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր՝ օմիկրոն շտամը:
Երեկ հայտնի դարձավ, որ ադրբեջանական «SOCAR»-ը Գորիս-Կապան ավտոճանապարհին ինքնասպասարկվող բենզալցակայան է տեղադրել։
Պարզվում է, որ զինված ուժերում ոչ միայն «լայնամասշտաբ բարեփոխումներ» են տեղի ունեցել, այլ դրանք դեռ շարունակվում են. նույնիսկ դրանց արդյունավետությունն է արդեն չափված։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Թուրքմենստանում ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի կողմից գերեվարված 4 զինծառայողի վերաբերյալ միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշում է կայացրել:
Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է Արմավիրի մարզպետ:
Երեկ Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում տեղի ունեցավ եռակողմ հանդիպում՝ Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ։ Հանդիպման ավարտից հետո հայտարարություն հրապարակվեց, որով կողմերը պայմանավորվել են գնալ 2 պետությունների միջև սահմանազատման, նշվում է նաև տրանսպորտային երթուղիների ապաշրջափակման մասին։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Ռուսական «Կոմերսանտ» պարբերականն անդրադարձել է Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպմանը՝ նկատելով, որ ՀՀ վարչապետն ավելի շուտ էր ժամանել Սոչի, սակայն Ռուսաստանի նախագահ հետ երկկողմ հանդիպում մինչև եռակողմ բանակցությունները նա չունեցավ՝ ի տարբերություն Իլհամ Ալիևի:
Նոյեմբերի 27-ի ցերեկը սպասվում է մառախուղ: Նոյեմբերի 28-30-ը, դեկտեմբերի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ոստիկանությունը շարունակում է հանցավորության դեմ ամենօրյա ռեժիմով հետևողական պայքար մղել՝ իրականացնելով բազմաբնույթ ու ծավալուն միջոցառումներ։
ԱՄՆ Նեշվիլ քաղաքի (Թենեսի նահանգ) բնակարաններից մեկում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով սպանվել է երեք մարդ, ևս չորսը հրազենային վիրավորում են ստացել:
Մոսկովյան փողոցում գտնող «Չինար» ռեստորանի հարակից տարածքից այսօր բոլոր մեքենաները հեռացվել են, փողոցը մաքրել են, որպեսզի Նիկոլ Փաշինյանը գնա ռեստորան:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկվա եռակողմ հանդիպիւմից հետո, որի արդյունքում ընդունված հայտարարությունը չի պարունակում գեթ մեկ դրույթ, որը բխում է Հայաստանի ազգային շահերից, հարց է առաջացել. ի՞նչ ակնկալել Բրյուսելից։
Միևնույն ժամանակ, Սուրեն Պապիկյանը պահանջել է գործադրել առավելագույն ջանք՝ զինված ուժերում կարգապահական խնդիրների լուծման համար։