
Ջերմաստիճանը կբարձրանա 14-16 աստիճանով

Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 27-ի ցերեկն Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ: Նոյեմբերի 28-30-ը, դեկտեմբերի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը շրջանների զգալի մասում, 2-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով:
Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 27-30-ն աստիճանաբար կբարձրանա 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 14-16 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Նոյեմբերի 27-ի ցերեկը սպասվում է մառախուղ: Նոյեմբերի 28-30-ը, դեկտեմբերի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 1-ի ցերեկը սպասվում է անձրև: Նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ: