Մարտի 19-ին և 20-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը պահպանվել է:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:
Կարող եք մեկ այլ բան էլ հարցնել, թե Ալիևը իրենց առանձնազրույցների ժամանակ սրան ինչպե՞ս էր դիմում… ի՞նչ բնորոշմամբ, որից ինքը «քաղաքականապես գրգռվում» էր…»։
ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Ռուբեն Հայրապետյանը 168.am-ի «Պրեսսինգ» հաղորդաշարում անդրադառնալով նախկին-ներկա տարանջատմանն ու գործող իշխանության սպառնալիքներին, որ եթե իրենք չլինեն, գալու են նախկինները ու կեղեքելու են ու թալանելու են ժողովրդին, ասաց, թե նախկինները ունեցել են սխալներ, եղել են թերություններ, սակայն նույն նախկինները «գոնե կառուցել են»:
«Դավաճանը մեր հայրենիքը ավերելուց, մեր բանակը քանդելուց ու զինվորներին սպանելուց հետո որոշեց, որ պիտի խաղաղ ապրենք։ Պիտի թշնամիներ չունենանք։
Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանն այսօր «Վերածնվող Հայաստան» կուսակցության մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով Սյունիքի անվտանգությանը՝ նկատեց, որ թուրքն այսօր Կապանում է, Որոտանում, Շուռնուխում, հետևաբար՝ ինչպե՞ս կարող է Սյունիքը լինել անվտանգ, ինչպես պնդում է իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
«Այս իրավիճակում, եթե պատգամավորի ասածը մասամբ մեկնաբանեմ, ապա ես ու Քաջարանի համայնքապետ պարոն Փարամազյանը հոկտեմբերի 1-ից եղել ենք առաջնագծում և մասնակցել ենք պատերազմական բոլոր գործողություններին։ Մեր մյուս ընկերը՝ Մխիթար Զաքարյանը, հոկտեմբերի 4-ին է եկել առաջնագիծ և վիրավորում է ստացել։ Մասնակցություն ենք ունեցել այնքան, որքան նամուս, թասիբով հայ յուրաքանչյուր մարդ պետք է մասնակցի։ Ես գիտեմ, որ պատերազմի օրերին այդ պատգամավորի խրամատը եղել է Գորիսի համայնքապետարանը։ Եթե նա նկատի ուներ, որ այդ հատվածում մեզ չի տեսել, ապա այդ դրվագով ճիշտ է, քանի որ մենք Գորիսի համայնքապետարանում առհասարակ չենք եղել պատերազմի ողջ ընթացքում»,- հեգնեց Առուշ Առուշանյանը։
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տեղեկացնեմ, որ Նիկոլ Փաշինյանի մարզային այցելությունները իրականացվում են ամենաբարձր գաղտնիության պայմաններում: Նույնիսկ ՊՊԾ պլանավորման բաժինը նախապես չի տեղեկացվում այցի մասին:
Մենք քեզ թողել ենք Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հայանպաստ օրակարգ, որը դու մերժեցիր ու սկսեցիր բանակցությունը քո սեփական կետից։ Մենք չէ, այլ դու էիր հոխորտում, թե ինչ պետք է այն էլ կբանակցես։ Դու էիր Ալիեւին անվանում կառուցողական։
Դու չէի՞ր ընդդիմությանն ասում, ինչ պետք է, այն էլ բանակցում ենք։ Դու չէի՞ր Էդմոնին համոզում, որ Արցախի հարցում անհոգ եղեք, ամեն ինչ լավ է։ Բա հիմա ինչո՞ւ ես այդ խեղճ գյուղացի ժողովրդին հավաքել գլխիդ, ու ստից լոլոներ ես կարդում։
«Էջմիածնի մորգ էլ պետք է գնայինք նայելու, բայց մեզ ասացին, որ այդ մորգի դիակները գնացել է Հերացի։ Ոչ մեկը լուրջ չի վերաբերվում այս հարցին, ու իրենք էլ նկատել են, որ մենք մեր բերած դիակների հետևից ընկած ման ենք գալիս, որ ամեն ինչը պատշաճ կերպով արվի, որը չի արվում, անգամ ոսկորները չի լվացվել, որը հիմա պարկերի մեջ նեխում է, հողի հետ նեխում է։ Կոնկրետ չեն զբաղվում։ Անգամ դիակներ կան, որ հիմա գտնվում են խալադելնիկներում , բայց մորգի չէ, սառնարաններ են, բայց մորգինը չեն, չեմ ուզում ասել՝ որտեղի սառնարաններն են, ոչ մի բան պատշաճ չեն կազմակերպում․․․ Մենք հիմա ման ենք գալիս մի հատ պարկ, որի մեջ դրել ենք 3 գանգ, ու այդ պարկը չկա, այդ պարկը, ասեցին՝ Հերացի են տարել, վաղն ուզում ենք գնանք Հերացիում նայենք․․․»։
Քրեադատավարական կարգով նախապատրաստված նյութերի ուսումնասիրության, կայացված դատավարական որոշումների օրինականության ստուգման արդյուքնում Շիրակի մարզի դատախազությունում պարզվել է, որ Գյումրի քաղաքում շարունակվում են տեղ գտնել նախկինից մնացած առանձին անօրինական գործուենության տեսակներ, որոնք կատարվելով հանդերձ հանրության աչքի առաջ, չեն վերացվում:
Հատուկ քննչական ծառայությունում պաշտոնապես ստացվել են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի կողմից լրագրող Փայլակ Ֆահրադյանին երևանյան ռեստորաններից մեկում հարձակման ենթարկելու, բռնություն կիրառելու և գույքային վնաս հասցնելու վերաբերյալ դատախազության ուղարկած նյութերն ու լրագրողի հաղորդումը հանցագործության մասին, և այս պահին փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ հարցին՝ թե ինչ կապ կա իր և ռուսաստանաբնակ մեդիամագնատ Արամ Գաբրիելյանովի, ինչպես նաև Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանի միջև։
Մարտի 19-ին, ժամը 19.00-ին, «ՎԱԶ-21120» մակնիշի ավտոմեքենան Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 25-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել. 63-ամյա վարորդ Անդրանիկ Հայրապետյանը մահացել է, իսկ 56-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Կատարվում է քննություն:
Նիկոլը պարտադիր գնալու է ընտրակեղծարարության. Վահե Հակոբյան
Եվրախորհրդարանի՝ Թուրքիայի հարցերով զեկուցող Նաչո Սանչես Ամորը հայտարարել է, որ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) փակելը լուրջ հետևանքներ կունենա այդ երկրի համար:
Ադրբեջանցին այսօր Կապանում է, իսկ այս քաղաքական իմպոտենտ իշխանությունն ասում է, թե Սյունիքն անվտանգ է. Փարամազյան
Չեմ կարծում, որ պետք է ասել առանձին Սյունիքի բանակ, կամ անվտանգություն, պետք է խնդիրը դիտարկել ամբողջ Հայաստանի անվտանգության համատեքստում. Մեղրի համայնքի ղեկավար
Արմեն Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դասականին ցիտելով ասեմ, որ Արման Թաթոյանի «ճկույտը չարժեն» նրանք, ովքեր հանդգնում են բարբաջել նրա մասին։ Մեր օրեցօր կորսվող պետության եզակի նվիրյալներից է։ Զգուշացնեմ թափթփուկներին. Թաթոյանը գտնվում է Արժանապատիվ Հայերի անվերապահ պաշտպանության և աջակցության ներքո»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշմամբ՝ երկրում պաշտոնից ազատվել է Կենտրոնական բանկի տնօրեն Նաջի Աղբալը:
Թուրքիայում գործող՝ կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները ողջ երկրի տարածքում ակցիաներ են նախաձեռնում Ստամբուլի կոնվենցիայից դուրս գալու դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու նպատակով:
Մահացել է կոմպոզիտոր, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ Սուրեն Զաքարյանը:
«Պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցն առաջինը բարձրացվեց Սյունիքից, քանի որ այսօր սյունեցին ամեն օր իր կաշվի վրա զգում է, թե ինչ է նշանակում ապրել թշնամու անմիջապես կողքին»,- ասաց Վահե Հակոբյանը։
Արագածոտնի մարզում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման էին տարել մանկահասակ երեխաներին:
Եթե իշխանությունը մեծամասնություն կազմի Սյունիքում, կհամարեմ, որ իմ ժողովրդին չեմ ճանաչում. Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար
Մարտի 20-ի ցերեկը, 21-22-ն առանձին շրջաններում, 23-25-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ։
Առուշ Առուշանյանը բացառում է, որ Փաշինյանի իշխանությունը Սյունիքում կարողանա հաղթել
Մեզ համար կարմիր գիծը «Սասնա Ծռերն» են, ինձ համար իրենք տեռորիստ են, հետևաբար միայն նրանց հետ չենք համագործակցի. Վահե Հակոբյան