Նիկոլ Փաշինյանի համար Ղարաբաղն ընդամենը թթի օղի խմելու տեղ է եղել. Ռուբեն Հայրապետյան
ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Ռուբեն Հայրապետյանը 168.am-ի «Պրեսսինգ» հաղորդաշարում անդրադառնալով նախկին-ներկա տարանջատմանն ու գործող իշխանության սպառնալիքներին, որ եթե իրենք չլինեն, գալու են նախկինները ու կեղեքելու են ու թալանելու են ժողովրդին, ասաց, թե նախկինները ունեցել են սխալներ, եղել են թերություններ, սակայն նույն նախկինները «գոնե կառուցել են»:
Մի պահ պատկերացրեք՝ այս պատերազմը ղեկավարում էր Սերժ Սարգսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը, այդ երկուսից մեկը: Մենք կունենայինք նման կորուստնե՞ր: Բացառվո՛ւմ է: Երբ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը գնացել էին, Ղարաբաղում նստել էին, նրանք ընդամենն ուզում էին ասել՝ ինչ անել, որովհետև թիզ առ թիզ գիտեն Ղարաբաղը՝ բլուրներից բռնած: Չբարեհաճեցին ընդունել այդ մարդկանց, խորհուրդները լսել»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը:
Հիշեցմանը, թե Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ասել էր, թե ավելի լավ է Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն իրենից նեղանան, քան Նիկոլ Փաշինյանը, արձագանքեց՝ նշելով, թե Նիկոլ Փաշինյանը «Ղարաբաղի վրա թքած ունի»:
«Վերցրեք Նիկոլի ելույթները, հոդվածները, ինչեր է գրել Ղարաբաղի մասին: Նիկոլ Փաշինյանի համար Ղարաբաղը մենակ ընդամենը թթի օղի խմելու տեղ է եղել: Դու ղարաբաղցի ես, դու ի՞նչ իրավունք ունես այդպես մտածես Ղարաբաղի համար: Ջհանդամը, թե Նիկոլ Փաշինյանը չէր նեղանա: Պետք է թքած ունենար նախագահի պաշտոնի վրա: Բայց կարևորը երկիր փրկելն էր: Ինչո՞ւ, Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը թույլ կտային տենց բանակ ղեկավարեի՞ն: Իհարկե, կլիներ հարձակումը, բայց կպահեին մեր երկիրը:
Սերժ Սարգսյանը երբ ասում էր՝ «այո, պատրաստ ենք փոխզիջումների», Սերժ Սարգսյանն ասել է՝ Հադրո՞ւթ եմ տալու, Շուշի՞ եմ տալու… Էս ի՞նչ արեցիք»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում