«Արամ Գաբրիելյանովին անձամբ չեմ ճանաչում, իսկ Միքայել Մինասյանն իմ ընկերն է». Վահե Հակոբյան

Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ հարցին՝ թե ինչ կապ կա իր և ռուսաստանաբնակ մեդիամագնատ Արամ Գաբրիելյանովի, ինչպես նաև Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանի միջև։

«Արամ Գաբրիելյանովին անձամբ չեմ ճանաչում, գիտեմ, որ ռուսաստանաբնակ լրագրող է և այնտեղ մեծ հեղինակություն է վայելում։ Որքանով հասկանում եմ իր գրառումներից, նա մեծ ցավ է ապրում՝ տեսնելով այստեղ տեղի ունեցողը, եթե կարծում եք՝ ես նրա հետ կապ ունեմ, ապա ասեմ՝ չունեմ»,- նշեց Վահե Հակոբյանը։

Ինչ վերաբերում է Միքայել Մինասյանի հետ կապին, Վ. Հակոբյանն ասաց. «Միքայել Մինասյանն իմ ընկերն է, ես չեմ ժխտում, սակայն քաղաքական ոլորտում մենք միմյանց հետ առնչություն չունենք»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031