«Նախկինների թողած բանակցային ժառանգությունը շատ հստակ է, ժողովրդի համար հասկանալի լեզվով ասեմ՝ 2016թ. հոկտեմբերի 7-ին՝ Պուտինի ծննդյան օրը, Իլհամ Ալիևը բառացի ասել է՝ փակ դռների հետևում իմ վրա կա անասելի ճնշում՝ ճանաչելու Արցախի անկախությունը: Այս մի նախադասության մեջ Իլհամ Ալիևը՝ Նիկոլի կիրթ և կառուցողական գործընկերը, տվել է Սերժ Սարգսյանի՝ բանակցային բովանդակության ժառանգությունը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը:
«Հայաստանի Հանրապետության ԱԳՆ» կոչվող, իսկ իրականում 2018-ից առ այսօր թրքահպատակ և ադրբեջանատակ հողատուին սպասարկող սույն հիմնարկն այսօր անդրադարձել է Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրվան։
Financial Times-ը նշել է, որ Facebook-ը և Snapchat-ը հետևում են iOS-ի օգտատերերի գործունեությանը՝ նույնիսկ այն դեպքում, երբ նրանք արգելափակում են հավելվածները։ Եզրակացությունը Apple-ի անվտանգության կանոնների երկակի մեկնաբանությունն է:
Գլխավոր խնդիրն այն է, որ Ադրբեջանը ոչ միայն շարունակում է պնդել այդ հարցը, այլ պարզ լեզվով հայտարարում, որ եթե այն դիվանագիտական ճանապարհով չկարգավորվի, ապա դա կիրականացվի ռազմական ճանապարհով։
Երևանի հանրային տրանսպորտի լիարժեք արդիականացումը հետաձգվում է։ Կառավարության չզեկուցվող հարցով, որն է՝ ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1994-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, նոր ժամկետներ է սահմանվել։ Արդյունքում 2022թ.-ից սպասվող բարեփոխումները հետաձգվում են ևս 3 տարով` մինչև 2025թ.։
Լուսանկարում պատկերված կինը կասկածվում է գողություն կատարելու մեջ
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված։
Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները, մասնակցելով Կառավարության հետ հարցուպատասխանին, նպատակ ունեն հանրությանը ցույց տալ մեկ բան՝ բոլորիս մեջքի հետևում գործընթացներ են եղել, որոնց արդյունքում Հայաստանն ու Արցախը տարածքային կորուստներ են կրել, և այդ գործընթացները շարունակվում են նաև այսօր, ուստի ընդդիմադիրների տված հարցերի արդյունքում Փաշինյանը պարբերաբար հանդես է գալիս ինքնախոստովանական ցուցմունքներով։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Վերջերս համացանցում տարածած մի տեսանյութով Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն ահազանգում էր, որ «Քաղաքային իշխանությունը 2022 թվականի բյուջեի նախագծից հանել է վթարային շենքերին տրամադրվող գումարը․
Մանրամասն անդրադարձել եմ հայ գերիների ազատ արձակմանը, Հայրենիք նրանց վերադարձի հրատապությանը, որոնք ապօրինաբար են պահվում Ադրբեջանում:
Անազատության մեջ գտնվող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺՀԿ-HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանն առ այն, որ Անկարան չի ճանաչում ԵՄ որոշումները գործարար, իրավապաշտպան Օսման Քավալայի և Դեմիրթաշի ազատ արձակման վերաբերյալ։
Փարիզում դեկտեմբերի 9-ին տեղի է ունեցել Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության աշխատանքային խմբի առաջին համատեղ նիստը։
Դեկտեմբերի 8-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հարց է ուղղել Նիկոլ Փաշինյանին՝ կապված 2020 թվականի դեկտեմբերին ադրբեջանական զորքերի կողմից Հադրութի շրջանի 2 գյուղերի՝ Խծաբերդի և Հին Թաղերի բռնազավթման հետ, որի հետևանքով հայկական կողմը զոհեր և գերիներ ունեցավ: Մասնավորապես, պատգամավորը հիշեցրել է, որ նախքան այդ միջադեպը, նշված գյուղերը գտնվում էին հայկական վերահսկողության ներքո և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում դրանք քննարկման առարկա չէին:
«Հայաստանի կողմից համագործակցության իրական ցանկություն կա, ճիշտ է նրան աջակցել բոլոր միջոցներով, որպեսզի այս տարածքը նույնպես կարողանա կայունանալ խաղաղ պայմաններում»,- եզրափակել է նա։
ՀՀ քննչական կոմիտեի քննչական և դատավարական գործողություններ արդյունքում համաքաղաքացու նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով 36-ամյա տղամարդ է ձերբակալվել։ Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից՝ մանրամասնելով, որ 2021թ. դեկտեմբերի 7-ին, ժամը 21:10-ին ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգած քաղաքացին տեղեկացրել է, որ որդուն դանակահարել են:
Ամերիաբանկը դեկտեմբերի 8-ից երկու նոր արշավ է սկսել՝ բիզնեսի ֆինանսավորման համար. առաջինի շրջանակում բիզնեսը վարկ ստանալուց հետո առաջին 6 ամսվա ընթացքում ոչ տոկոսագումարի, ոչ մայր գումարի վճարում չի կատարի, երկրորդի շրջանակում արտոնյալ պայմաններ են առաջարկվում այլ բանկերից վարկերն Ամերիաբանակ տեղափոխելու համար:
Կոնֆերենցիաների լիգայի շրջանակներում այսօր «Ալաշկերտը» կհյուրընկալի Թել Ավիվի «Մաքքաբիին»: Խաղը կմեկնարկի 21։45-ին։
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
«Առաջիկա օրերին Բրյուսելում կայանալիք բարձրաստիճան բանակցություններից առանձնահատուկ սպասելիքներ չկան»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպմանը:
Ավելի վաղ Տիգրան Ուլիխանյանն ազատվել էր պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը դեկտեմբերի 8-ին ստորագրել է հրամանագիր, որը երկրի դաշնային կառավարությանը պարտավորեցնում է մինչեւ 2050 թվականը հասնելու ջերմոցային գազերի արտանետումների զոյական մակարդակի: Համապատասխան փաստաթուղթը հրապարակել է Սպիտակ տունը:
Վարդենիսցիները չեն հանձնվում. Վարդենիսի փողոցները շարունակում են փակ մնալ
Հայաստանի 10 լավագույն մարզիկների ընտրությունը կկայանա դեկտեմբերի 21-ին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
Հարգելի՛ հայրենակիցներ, կոչ եմ անում ակտիվ մասնակցել ընտրություններին և փաստել, որ ոչ-ոք և ոչ մի ուժ չի կարող մեզ զրկել մեր ինստիտուցիոնալ իրավունքից և մենք ի զորու ենք իրացնել այն:
Դեկտեմբերի 9-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից իրականացված սադրանքի հետևանքով հայկական կողմից թեթև հրազենային վիրավորում է ստացել երկու զինծառայող։ ժամը 18։00-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ–ն։
Հենց նոր հրապարակվեց ՍԴ որոշումը մեր դիմումի հիման վրա` պատգամավորների անձեռնմխելիության վերաբերյալ: Սահմանադրական դատարանը արձանագրեց բառացի այն, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ կարգավիճակ ձեռք բերելու պահից, չի կարող պահվել անազատության մեջ։
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի խոսքով՝ ուսումնասիրելով զորավարժությունների սցենարը, ակնհայտ է դառնում, որ դրանք հարձակողական բնույթ են կրում։ Ինչպես նաև հրաձգային և հեռահար զինտեխնիկայի օգտագործման մեխանիզմների տվյալ տարածքում տիրապետելու սցենարն է գործում։
2021 թ. դեկտեմբերի 8-ին «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության աշխատակազմի անդամները, կազմակերպության նախագահ Արսեն Քարամյանի գլխավորությամբ այցելեցին Սյունիքի մարզի Կապան քաղաք:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլերի պաշտոնից հեռացած Անգելա Մերկելի հետ. Մերկելը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի ղեկավարին համատեղ աշխատանքի համար: Այդ մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
2022թ․ հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքներում կենսաթոշակներն ու ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները, խնամքի նպաստը կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկի կամ Ազգային օպերատորի (ՀայՓոստի) միջոցով: