Բաժիններ՝

10 լավագույն մարզիկների ընտրությունը կկայանա դեկտեմբերի 21-ին

Հայաստանի 10 լավագույն մարզիկների ընտրությունը կկայանա դեկտեմբերի 21-ին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Նախօրեին էլ հայտնի էր դարձել, որ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացրել է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի շրջանակում ներառված «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի ընտրության կարգը:

«Հանդիսատեսի համակրանք» մրցույթի SMS քվեարկությունն անցկացվելու է 2021 թվականի դեկտեմբերի 9-19-ը (մինչև ժամը 23:59-ը): Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի նախարարության www.escs.am պաշտոնական կայքում տեղադրված՝ մրցույթին մասնակցող մարզիկների՝ ազգանունների այբբենական կարգով դասավորված անվանացանկից անհրաժեշտ է ընտրել նախընտրած մարզիկի հերթական (անհատական) համարը և SMS հաղորդագրություն ուղարկել 5009 համարին:

Քվեարկության համար սահմանված ժամանակահատվածում մեկ հեռախոսահամարից կարելի է ուղարկել միայն մեկ SMS հաղորդագրություն (արժեքը՝ 50 ՀՀ դրամ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031