«Նիկոլը հրաժարվում է ոչ միայն Արցախից, այլև Հայոց ցեղասպանության հարցից». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլը հրաժարվում է ոչ միայն Արցախից, այլև Հայոց ցեղասպանության հարցից

«Հայաստանի Հանրապետության ԱԳՆ» կոչվող, իսկ իրականում 2018-ից առ այսօր թրքահպատակ և ադրբեջանատակ հողատուին սպասարկող սույն հիմնարկն այսօր անդրադարձել է Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրվան։

Հայտարարության տեքստին վերաբերող 3 հիմնական փաստ նշեմ, որ կասկածողների համար պարզ լինի, որ սրիկան ոչ միայն Արցախից է հրաժարվում, այլև Հայոց ցեղասպանության հարցից։

1. Ամբողջ երկարաշունչ տեքստում Հայոց ցեղասպանությունը հիշատակված է ընդամենը մեկ անգամ, այն էլ՝ Ռաֆայել Լեմկինին վերաբերող անդրադարձում։

2. Բացարձակապես չկա որևէ հիշատակում Հայոց ցեղասպանությունը կազմակերպած ոճրագործ պետության մասին։ Չկա ոչ Օսմանյան կայսրությունը, ոչ Թուրքիան։ Չկան։

3. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին չկա ոչ մի խոսք։ Ոչ մի։

Հ. Գ. ԱԳՆ-ում աշխատող «հին» տղերք, դուք ո՞նց եք գիշերները քնում…»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031