
Բելառուսի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 9-ին Երևան-Մինսկ չվերթի հաշվառումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 31-ամյա Ռուսլան Ա.-ն, որը հուլիսի 6-ից Բելառուսի Հանրապետության Գոմելի շրջանի իրավապահների կողմից հետախուզվում էր երեխային ալիմենտ վճարելուց խուսափելու մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը: