
«Սա բացառիկ հնարավորություն է աշխարհին ցույց տալու, որ անցած 30 տարիների ընթացքում կայացել է Արցախի Հանրապետությունը». Մետաքսե Հակոբյան

Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրել է. «Երեք տասնամյակ առաջ՝ 1991 թ.-ի դեկտեմբերի 10-ին, Արցախում բնակվող հայը փաստեց իր առաջին հաղթանակը՝ անցկացնելով Անկախության հանրաքվե և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակեց անկախ: 2021 թ.-ի դեկտեմբերի 10-ին, բզկտված, խեղված, ծանրագույն վիճակում ենք, սակայն մեր որդեգրած գաղափարից չենք ընկրկում:
Վաղը Մարտունի և Գիշի համայնքներում ՏՒՄ ընտրություններ են: Սա բացառիկ հնարավորություն է աշխարհին ցույց տալու, որ անցած երեսուն տարիների ընթացքում կայացել է Արցախի Հանրապետությունը:
Հարգելի՛ հայրենակիցներ, կոչ եմ անում ակտիվ մասնակցել ընտրություններին և փաստել, որ ոչ-ոք և ոչ մի ուժ չի կարող մեզ զրկել մեր ինստիտուցիոնալ իրավունքից և մենք ի զորու ենք իրացնել այն:
Առավել քան վստահ եմ, որ ընտրությունների միջոցով չենք պառակտվելու և չենք մնալու «պետականության փլատակների» տակ: Խաղաղություն՝ Արցախի Հանրապետությանը»: