Բաժիններ՝

Speed Chess Championship. Լևոն Արոնյանը քառորդ եզրափակիչում է

Լևոն Արոնյանը հաղթանակ է տարել Chess.com-ի Speed Chess Championship կայծակնային խաղի օնլայն մրցաշարի առաջին շրջանում։ ԱՄՆ-ի մարզական քաղաքացիություն ստանալու գործընթացում գտնվող Հայաստանի հավաքականի նախկին առաջատարը 1/8 եզրափակիչում մրցել է ռուսաստանցի Դանիիլ Դուբովի հետ եւ 27 պարտիայում առավելության է հասել 15։12 հաշվով։

Քառորդ եզրափակիչում Լեւոն Արոնյանի մրցակիցը կլինի չինացի Դին Լիրենը։

Քառորդ եզրափակիչը կանցկացվի դեկտեմբերի 2-9-ը։

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 100 հազար դոլար է։

Նախորդ երեք տարիներին այս մրցաշարում անընդմեջ հաղթել է ամերիկացի Հիկարու Նակամուրան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930