Եվրոպայում գազի գինը սակարկությունների բացմանը հասել է 1000 խորանարդ մետի դիմաց գրեթե 950 դոլարի
Նոյեմբերի 12-ին Եվրոպայում գազի գինը սակարկությունների բացմանն ավելացել է ավելի քան 5 տոկոսով, վկայում են ICE սակարանի տվյալները: Նիդեռլանդների TTF հաբում դեկտեմբերի ապառնագրի գինն աճել է 1000 խորանարդ մետրի դիմաց մինչեւ 943 դոլար:
Այս պահին գնի աճը դանդաղել է մինչեւ 1000 խորանարդ մետրի միաց շուրջ 930 դոլար: Գների աճի պատճառ կարող էր դառնալ Նորվեգիայից Եվրոպա գազի մատակարարման նոմինացիաների նվազումը:
Վերջին երկու օրում դրանք նվազել են ավելի քան 15 տոկոսով՝ օրական 335,9 միլիոն խորանարդ մետրից մինչեւ 285, 1 միլիոն խորանարդ մետր, հետեւում է Gassco ծառայության տվյալներից:
Բացի դրանից, նախօրյակին երեկոյան «Գազպրոմը» լրացուցիչ կարողություններ չի ամրագրել նոյեմբերի 12-ին Ուկրաինայի եւ Լեհաստանի տարածքով բնական գազի տարանցման համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: