Գինցբուրգը հայտնել է, որ ստեղծում են SARS-CoV-2-ի բազմացումը զսպող դեղամիջոց

Ռուսաստանում դեղամիջոց են մշակում կորոնավիրուսի բազմացումը զսպելու համար, բայց արդյունքը լինելու է ավելի ուշ, քան հակամարմինների հիման վրա ստեղծվող պատրաստուկը: Այդ մասին  ՌԻԱ Նովոստիին պատմել է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային գիտահետազոտական կենտրոնի (ՀՄԱԳՀԿ) տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:

Ավելի վաղ նա հայտնել է այն մասին, որ հունվարին կսկսվեն հակամարմինների բազայի վրա նյութերի փորձարկումները՝ SARS-CoV-2-ով ախահարվածներին բուժելու համար:

«Իսկ եթե դուք դեղամիջոցներ ասելով նկատի ունեք պատրաստուկներ, որոնք նպատակամիտված են զսպելու վիրուսի բազմացումը, ապա այդ խնդրի վրա նույնպես աշխատում ենք: Այն դեղորայքային պատրաստուկները, որոնք այժմ գոյություն ունեն, դրանք գոյություն ունեն, ի միջի այլոց, դրանք այնքան էլ լավ չեն զսպում վիրուսի բազմացումը, որպեսզի դրանց օգնությամբ կարելի լինի բուժել ծանր վիճակում գտնվող հիվանդներին»,- նշել է Գինցբուրգը:

Նրա խոսքով՝ կենտրոնում աշխատում են նաեւ դեղամիջոցների այդ շարքի վրա:

«Բայց ես, ցավոք, չեմ կարող խոստանալ, որ դա կլինի մի քանի ամսում»,- հավելել է Գամալեյայի կենտրոնի ղեկավարը:

Գիտնականն ընդգծել է, որ դրա համար ավելի շատ ժամանակ կպահանջվի: Ռուսաստանում արդեն անցկացվում են մի քանի պատրաստուկների հետազոտություններ, որոնք կարելի կլինի օգտագործել COVID-19-ով ախտահարվածներին օգնելու համար: Մասնավորապես, ԴԲԿԳ-ի (Դաշնային բժշկա-կենսաբանական գործակալություն) «ՄԻՐ-19»-ը հաղթահարել է փորձարկումների արդեն երկրորդ փուլը:

Այդ էթիոտրոպային պատրաստուկը, ըստ էության, անտիդոտ է վիրուսի դեմ, որի գործողությունը հիմնված է ՌՆԹ-ի ինտերֆերենցիայի մեխանիզմի վրա: Այն բաղկացած է երկու բաղադրիչներից:

Պատվաստումը մնում է պաշտպանության ամենահուսալի միջոցը:

Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի խոսքով՝ COVID-19-ով ծանր հիվանդների շրջանում պատվաստածների բաժինը 0,03 տոկոսից էլ պակաս է, իսկ ստացիոնարներում հիվանդների ճնշող մեծամասնությունը չպատվաստված անձինք են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս