Հայաստանը իշխանությունը դարձնելու է «քպ-ստան», եթե ժողովրդի կողմից ընդզվում չեղավ. Արծվիկ Մինասյան

Այսօր խորհրդարանում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հրատապ ասուլիս էր հրավիրել, որի ժամանակ հայտարարեց, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները բոլոր երկրների դեսպաններին, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք ՀՀ-ում իրականացնում են, այսպես կոչված, բարեփոխումների ֆինանսավորում, հրավիրել են փակ հանդիպման՝ անկաշկանդ զրույցի։

«Ուզում ենք իրենցից ստանալ շատ հստակ պատասխան, արդյո՞ք իրենց կողմից ֆինանսավորվող բարեփոխումների այս ծրագրերի վերջնարդյունքը ոստիկանապետության հաստատումն է՝ իր բոլոր դրսևորումներով, քաղբանտարկյալներից սկսած՝ մինչև քաղաքացիներին ուղղակի բռնության ենթարկելու գործիքակազմը լիարժեք գործադրելով։

Կարևոր է, որպեսզի մենք այս հանդիպումներն ունենանք, որովհետև միջազգային հարթակներում մեր երկու խմբակցությունների հանդիպումներից տպավորություն ենք ստանում, որ այս մարդիկ ուղղակի չեն տիրապետում ՀՀ-ում ստեղծված իրավիճակին»,- նշեց Արծվիկ Մինասյանը։

Խոսելով Տավուշում ստեղծված իրավիճակի մասին, պատգամավորն ասաց՝ ակնհայտ է, որ Կիրանցում տևական ժամանակ ժողովրդական ընդվզումը, որը շարունակվում է, հիմնված է հայրենիքի պաշտպանության հարցերի վրա։

Կարդացեք նաև

«Կիրանցում տեղի ունեցողը ևս մեկ անգամ ապացուցում է, որ եթե ժողովուրդը ամբողջությամբ չընդվզի այս ազգադավ իշխանությունների գործողությունների դեմ, իշխանությունը Հայաստանից թողնելու է միայն Հ տառը, կամ երկիրը դարձնելու է «քպ-ստան»»,- շեշտեց Արծվիկ Մինասյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս