ՔՊ-ականները հայրենիքի համար պայքարողներին միջնադար են անվանում. Կարինե Աճեմյան

Այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ ՀՀԿ ԳՄ անդամ Կարինե Աճեմյանը լրագրողների հետ զրույցում  խոսելով Տավուշում ընթացող գործընթացների մասին, ասաց, որ հաճախ թվում է, թե արդեն տեղ չկա իջնելու, արդեն հատակն է, բայց ամեն անգամ հասկանում են, որ իրավիճակը կատաստրոֆիկ է։

«Հասկանում ենք, որ 360 հոգանոց գյուղում, որտեղ մարդիկ պարզապես պայքարում են իրենց տան ու հայրենիքի համար, լցրել են 3-4 հազար ոստիկանական խմբեր և նույնիսկ բերման են ենթարկում երեխաներին, հասկանում եմ, այս ամենը որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Այսօր էլ ՔՊ-ական մի տիկին ԱԺ ամբիոնից ասում է, որ հայրենիքը պաշտպանելու խոսույթն իրեն միջնադար է հիշեցնում։

Արդեն քննարկել ու քննադատել, թե ովքեր են նստած իշխանության ղեկին, ով է սոսնձվել այդ աթոռին ու չի ուզում պոկվել՝ անիմաստ է, որովհետև ամեն ինչ բացահայտ են անում։ Բացահայտ ասում նե, որ այս երկիրը հանձնում են»,- նշեց Կարինե Աճեմյանը։

Նրա կարծիքով՝ ժամանակն է, որ ոչ միայն Տավուշի բնակիչները, որոնք պայքարում են իրենց տան համար, այլև բոլորը հասկանան, որ երկիրն ահավոր վիճակի մեջ է՝ սպառնում է հայրենիքի կորուստը, պետք է պայքարել։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս