Դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության ավագ քննիչը:
2021 թվականի օօգոստոսի 24-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում ծեծկռտուք և քաշքշոց տեղի ունեցավ Ազգային ժողովի պատգամավորների և ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի ու աշխատակիցների միջև։
ՆԱՏՕ-ն չի ծրագրում իր կազմում ներառել երկրների Ասիայից կամ Աֆրիկայից:
Հոկտեմբերի 4-ին Ծաղկաձորում տեղի ունեցավ «Չեսմուդ» միջազգային բաց մրցաշարի բացման արարողությունը և առաջին խաղը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
«168 Ժամ»-ի հետ զրույցում եվրոպացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտն ասաց, որ այս տարի ԵՄ-ն ԱլԳ գագաթաժողովին ընդառաջ, ինչպես և ակնկալվում էր, ուշադրություն և ֆինանսական մեծ միջոցներ հատկացրեց ԱլԳ անդամ երկրներին: Նրա խոսքով, այլ հարց է, թե ԵՄ այս ռազմավարությունն ինչ ազդեցություն կունենա ժամանակի ընթացքում, սակայն արձանագրենք, որ աշխարհաքաղաքական միտումների ներքո ԵՄ-ն սկսեց աշխատել: Վերլուծաբանը նշեց, որ տեղում՝ հարավկովկասյան երկրների կողմից ԵՄ-ին հրապարակայնորեն հատկացվող դերակատարության հանգամանքը ենթադրում է, որ ինչ–որ գաղափարի շուրջ կա պատկերացում:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Վենետոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսություն։ Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանի, Վենետոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Գագիկ Սարուխանյանի մասնակցությամբ հանդիպմանը քննարկվել են հայ֊իտալական հարաբերություններին վերաբերող հարցեր։
Հոկտեմբերի 9-ին, ժամը 12:50-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես` Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Միսակ Վարդանի Խաչատրյանը: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ–ն։
Թշնամին այսօր կրկին սադրանքի է դիմել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում։ 168.am-ի տեղեկություններով՝ հայկական կողմից 1 զինծառայող է վիրավորվել, նրան վիրահատել են։
Պաշտոնական Անկարան դատապարտել է Միացյալ Նահանգների կողմից պատժամիջոցների երկարացումը, որոնք Թուրքիայի դեմ սահմանվել էին 2019 թվականին՝ Սիրիայում գործողությունների հետևանքով:
Հուսով եմ՝ մի օր կկարողանամ հետ վերադառնալ այստեղ՝ գիտական դասախոսություն կարդալու և ներկայացնելու իմ տեսությունը, քննարկում ունենալու գիտնականների հետ: Սա միայն առաջաբանն է այն գրքի, որը նոր ենք ավարտել՝ ես և որդիս՝ Հայկը:
Բաթումիի բնակելի տներից մեկի մասնակի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի:
Փողոցներում խորոված անելով հայտնի է Նիկոլ Փաշինյանը և շրջապատը։ Այս մասին news.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Արցախի ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել Ադրբեջանի զինված ուժերի արձակած կրակոցից Մարտակերտում քաղաքացիական անձի զոհվելու դեպքի վերաբերյալ:
ԱՄՆ Ջորջիա նահանգում Cessna-210 ինքնաթիռի ընկնելու հետևանքով չորս մարդ մահացել է:
Վիրավորին այս պահին վիրահատում են։
Գեղարքունիքի մարզի Կութ համայնքում սկսվել է կարտոֆիլի բերքահավաքը։ Կութի բնակիչներից Զմրուխտ Գևորգյանը, որն այսօր առաջին անգամ է գնացել կարտոֆիլի բերքահավաքի, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ գյուղից վերև՝ սարերում, շուրջ 5 ամիս տեղակայված թշնամին, մոտ 2 շաբաթ է՝ չի կրակում, բայց նստած հետևում են գյուղում տեղի ունեցող շարժին.
Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իրեն իշխանություն համարող էս խունտան լափեց ու մսխեց ամեն ինչ…
ԱՄՆ Մերիլենդ նահանգի Քեփիթոլ-Հայթս քաղաքում կրակոցների հետևանքով առնվազն երկու մարդ է մահացել:
Ադրբեջանական կողմի արձակած կրակոցից Արցախի Մարտակերտ քաղաքում քաղաքացիական անձ է զոհվել: Այս մասին տեղեկացրեց Արցախի նախագահի Հանրապետության մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը:
Ռուս երգիչ Ալեքսանդր Սերովը կորոնավիրուսով վարակվելուց հետո հայտնվել է մոսկովյան հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում:
Փարիզի հիվանդանոցում 88 տարեկանում մահացել է Իրանի Իսլամական Հանրապետության առաջին նախագահ Աբոլհասան Բանիսադրը:
Վրաստանի կառավարությունը հոկտեմբերի 11-ը սգո օր է հայտարարել՝ կապված Բաթումիում բնակելի տներից մեկի մասնակի փլուզման հետևանքով մարդկանց զոհվելու փաստի հետ:
Արցախում հոկտեմբերի 8-ին կատարվել է 71 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 13 նոր դեպք։
Հոկտեմբերի 8-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 17-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ՎԱԶ-21099» մակնիշի մեքենաներ. չորս ուղևորներ և «ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
«Մենք որևէ մեկին նոր բան ապացուցելու կարիք չունենք, քանի որ երբ վտանգված էր Հայրենիքի գոյությունը, դուք առանց երկմտելու մարտի նետվեցիք։ Այսօր կրկին ձեր և ողջ հայության համախմբումն է պետք Արցախի շուրջ, որտեղ ապրող շուրջ 120 հազար մեր հայրենակիցները այդ աջակցության կարիքն ունեն»,- նշել է Հանրապետության նախագահը։
Հոկտեմբերի 7-ին, ժամը 23.00-ին, «ԲՄՎ» մակնիշի մեքենայի վարորդը Ծիծեռնակաբերդի խճուղում վրաերթի է ենթարկվել 20-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
«Մոդեռնա» ընկերության «Սպայկվաքս» պատվաստանյութը բաշխված է Հայաստանի պոլիկլինիկաներում ու շարժական պատվաստումային կետերում:
Արմավիրի մարզպետարանը սեպտեմբերի 16-ին Գայ համայնքում համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել նույն համայնքի բնակիչ Արա Նավասարդյանին, նախկին համայնքապետ Սեյրան Մարկոսյանի պաշտոնավարման ժամկետը լրացել էր սեպտեմբերի 14-ին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական նամակ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ Բաթում քաղաքում բազմահարկ շենքի փլուզման կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել։