
Ադրբեջանցիների արձակած կրակոցից Մարտակերտում զոհվել է քաղաքացիական անձ

Ադրբեջանական կողմի արձակած կրակոցից Արցախի Մարտակերտ քաղաքում քաղաքացիական անձ է զոհվել: Այս մասին տեղեկացրեց Արցախի նախագահի Հանրապետության մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը:
«Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ հոկտեմբերի 9-ին, մոտավորապես ժամը 13:20-ի սահմաններում: Քաղաքացին գյուղատնտեսական աշխատանքներ էր կատարում Մարտակերտի մերձակայքում, եղել է կրակոց ու դժբախտաբար մահվան դեպք ունենք: Ոստիկանությունից հայտնում են, որ քննիչները աշխատում են դեպքի վայրում: Ավելացնեմ, որ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատության հետ դեպքը մանրամասն վերլուծվում է հետագա քայլեր ձեռնարկելու համար, որպեսզի հրադադարի խախտումները բացառվեն և շփման գծի մերձակա տարածքներում անվտանգային ավելի մեծ հնարավորություններ ունենանք»,-ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակը: