Արցախի ոստիկանությունը հրապարակել է Ադրբեջանի ԶՈւ դիպուկահարի կրակոցից զոհված քաղաքացու անունը
                                    Արցախի ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել Ադրբեջանի զինված ուժերի արձակած կրակոցից Մարտակերտում քաղաքացիական անձի զոհվելու դեպքի վերաբերյալ:
Արցախի ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է.
«Այսօր ժամը 13:15-ին Մարտակերտի շրջանային ոստիկանության բաժնից հաղորդում է ստացվել, որ Մարտակերտ քաղաքի հարակից տարածքում գտնվող նռան այգում, Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի կրակոցից մահացու վիրավորում է ստացել Մարտակերտի բնակիչ Արամ Տեփնանցը (ծնված 1966թ.):
Տեղում աշխատում են իրավապահ մարմինները:
Դեպքի մանրամասները պարզ կլինեն ավելի ուշ»:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    