Բաժիններ՝

Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 13 նոր դեպք

Արցախում հոկտեմբերի 8-ին կատարվել է 71 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 13 նոր դեպք։

Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 40 վարակակիր: Բժիշկները 6 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոնում» ՓԲԸ-ում կորոնավիրուսային հիվնադության (COVID-19) պատճառով գրանցվել է մեկ մահ: Հիվանդը 73-ամյա կին էր, ում մոտ ախտորոշվել էր կորոնավիրուսային հիվանդություն և ուներ ուղեկցող լուրջ հիվանդություններ:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 13717 քաղաքացու հետազոտություն, որից 1210-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

«Անհրաժեշտ է, որ հանրապետության բնակչությունն օր առաջ պատվաստվի COVID-19-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով ձեր և ձեր հարազատների առողջությունը: Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում»,-ասված է հաղորդագրությունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս