Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2066, մահվան՝ 31 նոր դեպք

Հայաստանում հոկտեմբերի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2066 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 286 303-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 28 քաղաքացի, մահացածների թիվը 5870 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Հոկտեմբերի 20-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1238 է: Երեկվա ընթացքում ընդհանուր առմամբ մահացել է 31 մարդ։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 7108-ի։

Մեկ օրում առողջացածների թիվը 704 է, ընդհանուր առողջացածներինը՝ 256 525, փաստացի բուժվողները 22 670 են: Մեկ օրում արվել է 15 065 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 925 266 թեստավորում:

Տեսանյութեր

Լրահոս