Անցած օրվա ընթացքում Ռուսաստանում COVID-19-ից մահացել Է 852 հիվանդ. դա առավելագույն ցուցանիշն Է համավարակի ողջ ժամանակաշրջանում:
Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան փորձագիտական կոմիտեի նիստի ընթացքում պաշտոնապես հայտարարել է կորոնավիրուսի հետ կապված մինչեւ սեպտեմբերի 30-ը գործող արտակարգ դրության ռեժիմի լիակատար վերացման մասին։
Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի Blue Origin-ը հայտարարել է New Shepard նավով զբոսաշրջիկների նոր խումբ տիեզերք ուղարկելու մտադրության մասին: Առաքելությունը կմեկնարկի հոկտեմբերի 12-ին:
Սեպտեմբերի 26-ին, կեսգիշերն անց, Սիսակյան փողոցի բնակչուհիներից մեկը 1-02 էր զանգել ու հայտնել, որ ամուսինն առավոտյան հարբած վիճել էր հարևանի հետ, տնից դուրս եկել և չէր վերադարձել:
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում սեպտեմբերի 28-ի առավոտվա դրությամբ կազմել է 232 միլիոն 316 հազար 272: Այդ մասին վկայում են Ջոնս Հոփքինսի ամերիկյան համալսարանի տվյալները:
Lockheed Martin ամերիկյան ընկերությունը COVID-19-ի համավարակի պատճառով պլանավորվածից ավելի փոքր թվով F-35 կործանիչներ կմատակարարի ԱՄՆ-ին: Այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը:
Խառնել մեղրը, մանանեխը, քացախը, սխտորը, արևածաղկի յուղը, աղը, սոյայի սոուսը, սև աղացած պղպեղը: Ստացված մարինադը լցնել ազդրերի վրա, ծածկել փայլաթիթեղով և գիշերը թողնել սառնարանում:
Ամերիկացի երգիչ եւ պրոդյուսեր Ար Քելլիին մեղավոր են ճանաչել կանանց ու երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ, որը շարունակվել է ավելի քան երկու տասնամյակ: Այդ մասին հաղորդել է BBC News-ը:
Աշխարհի ամենամեծ մասնավոր բժշկական և հետազոտական կենտրոններից մեկի՝ ամերիկյան ոչ կոմերցիոն Մեյո կլինիկայի սննդաբան, բժշկուհի Քեթրին Զերացկին Eat This, Not That պորտալի հետ զրույցում նշել է այն հինգ սննդամթերքները, որոնցից հրաժարումը կարող է երկարացնել կյանքի տևողությունը:
Մասնակից պատուհանների տեղադրությունն ավելի մտածված կլինի, որպեսզի ընդհանուր էկրանին ոչ ոք «կտրված» չլինի այլ օգտվողներից: Պատուհանների չափերը կարող են տարբեր լինել ավելի լայն սահմաններում՝ ինչ-որ մեկի տեսահոսքը ավելի տեսանելի դարձնելով ընդհանուր ցանցում:
Գնաճի թիրախային ցուցանիշի ակնկալվող վերականգնումը սպառողի համար կունենա զուտ ձևական նշանակություն։ Եթե իրականանան Կենտրոնական բանկի կանխատեսումները, ապա գնաճի ազդեցության արդյունքում գները հաջորդ տարի ավելի բարձր կլինեն, քան այս տարի են։
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 27-ին Եկատերինբուրգ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 27-ամյա Հայկ Թ.-ն, որը օգոստոսի 20-ից Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանը «վերադարձրել է պատերազմի ժամանակ գերի ընկած բոլոր զինվորականներին»:
ԱՊՀ երկրների «Եվրասիա. DOC-2021» Евразия.DOC վավերագրական ֆիլմերի 6-րդ փառատոնի շրջանակում Մինսկի «Բելառուս» կինոթատրոնում հոկտեմբերի 1-ին պետք է ցուցադրվեր ռեժիսոր Արմեն Խաչատրյանի «Անավարտ հիշողություններ» վավերագրական ֆիլմը:
Նշվել է, որ ԱՄՆ ժամանակով ժամը 13:00-ին Բայդենը հանդես կգա ելույթով և կկատարի COVID -19- ի դեմ նոր պատվաստում: Չի հստակեցվում, թե նախագահը կոնկրետ որ պատվաստանյութն է ստանալու:
Փաստորեն, Հայաստանը ներկայացնող ուսապարկերը ուրախ են, որ ըստ եվրոպացիների, «երկու կողմն էլ մեղավոր են»»։
«Ալիևի հայտարարությունները, իրենց ԱԳՆ հայտարարությունները փաստում են, որ որևէ երկկողմ հարաբերություններ ձևավորելուն միտված ուղերձներ չկան»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ դժվարանալով մեկնաբանել, թե որն է խաղաղասիրական հայտարարություններ անելու ՀՀ իշխանությունների մոտիվացիան և նպատակը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացառել է Լեռնային Ղարաբաղում ապրող հայերին որևէ ինքնավարություն տալու հնարավորությունը: Այս մասին Ալիևը հայտարարել է France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլում սպասվում է խելահեղ խաղային օր, որտեղ կխաղան մի շարք ֆավորիտներ։
Ադրբեջանի նախագահը և Արտաքին գործերի նախարարը կրկին մեղադրանքներ են հնչեցրել Հայաստանի հասցեին՝ հայտարարելով, թե Հայաստանը պետք է հրաժարվի ռևանշիստական մոտեցումներից։ Այսպիսով՝ Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի և Մոլդովայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ նախօրեին Նյու Յորքում տեղի ունեցած նիստի ժամանակ Բայրամովն ասել է, որ «Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Հայաստանի վրա, որպեսզի Հայաստանը հրաժարվի իր ռևանշիստական մոտեցումներից, և փոխարենը՝ օգտվի կայուն «խաղաղության և զարգացման համար հնարավորությունից»:
44-օրյա պատերազմ. քարոզչություն և իրականություն
Նախաքննության ընթացքում, որպես «Սթոնս» ՍՊ ընկերության՝ վերոնշյալ ղեկավարների և աշխատակիցների կողմից կատարված հանցավոր գործողությունների արդյունքում առաջացած վնասի հատուցման երաշխիք՝ ՀՀ ՔԿ դեպոզիտ հաշվին փոխանցվել է 1 մլրդ. դրամ:
Նրանց ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:
Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և ԱԺ իշխանական խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը Հանրային Հեռուստաընկերության եթերում շտապել է այս հարցում ևս սլաքն ուղղել նախկինների ուղղությամբ՝ ակնարկելով, թե իբր հրթիռները գնվել են 2016-ին:
Սեպտեմբերի 27-ից Google-ն արգելել է հին սմարթֆոնների վրա հայտնի ծառայությունների աշխատանքը։
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող բազմադրվագ քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են կիբեռհանցագործության դեպքեր:
Միաժամանակ, բարիդրացիականության սկզբունքների պահպանումն այն կարևորագույն հարցերից է, որն, ակնկալվում է, որ հարևանների կողմից ուշադրության կարժանանա:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հռոմում կայանալիք G20-ի գագաթնաժողովի շրջանակում, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 30-31-ը, կհանդիպի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին: Այդ մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:
«Ընտրություններից առաջ և հետո, չեմ կարող ասել, որ մեր քաղաքական օրակարգը փոխվել է, պնդում ենք՝ պատերազմը և պարտությունն այս իշխանության ոչ կոմպետենտության արդյունք էր, կան նաև այլ գործոններ՝ առերևույթ պետական դավաճանության հետ կապված, ուստի մենք գտնում ենք, որ պետությունը նման կրախի առաջ կանգնեցրած իշխանությունը երկրի համար գոյութենական վտանգ է ներկայացնում և դրա հեռացման համար նկատի պետք է ունենանք խորհրդարանական և արտախորհրդարանական պայքարի բոլոր՝ օրենքով չարգելված, տարբերակները»,- ասաց Արթուր Խաչատրյանը։
2021 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքները հրապարակելիս ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին իբր թե քվեարկել է 687․251 քաղաքացի։