Հավի ազդրը՝ մանանեխամեղրային մարինադում
Բաղադրիչներ
1. Հավի ազդր – 8 հատ
2. Մեղր – 100 մլ
3. Դիժոնյան մանանեխ – 4 ճ/գ
4. Գինու քացախ (սպիտակ) – 4 ճ/գ
5. Արևածաղկի յուղ – 4 ճ/գ
6. Աղ, սև պղպեղ
7. Սոյայի սոուս
8. Մաղադանոս, համեմ
Պատրաստման եղանակը
1. Ազդրերը սուր դանակով ծակծկել, տեղավորել խորը թասի մեջ:
2. Խառնել մեղրը, մանանեխը, քացախը, սխտորը, արևածաղկի յուղը, աղը, սոյայի սոուսը, սև աղացած պղպեղը: Ստացված մարինադը լցնել ազդրերի վրա, ծածկել փայլաթիթեղով և գիշերը թողնել սառնարանում:
3. Ջեռոցը տաքացնել 220 աստիճան, ազդրերը տեղավորել տապակի մեջ և դնել ջեռոցը:
4. Ազդրերը ջեռոցում եփել 40 րոպե, մատուցել տաք վիճակում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը