Բաժիններ՝

Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան նոր առավելագույն ցուցանիշը

Անցած օրվա ընթացքում Ռուսաստանում COVID-19-ից մահացել է 852 հիվանդ. դա առավելագույն ցուցանիշն Է համավարակի ողջ ժամանակաշրջանում: Այդ մասին վկայում են օպերատիվ շտաբի տվյալները:

Մասնավորապես Մոսկվայում մահացել է 63 մարդ, Սանկտ Պետերբուրգում՝ 58, Սվերդլովսկի մարզում՝ 40:

Նախորդ հակառեկորդը գրանցվել է սեպտեմբերի 24-ին. այդ ժամանակ հաղորդվել էր 828 մահվան դեպքի մասին:

Ընդամենը համավարակի սկզբից ի վեր Ռուսաստանում կորոնավիրուսի զոհ է դարձել 205․531 մարդ:

COVID-19-ի նոր դեպքերի թիվը կազմել է 21․559 (մեկ օր առաջ եղել է 22․498), ախտահարվածների 7,9 տոկոսի մոտ ախտանշաններ չկան:

Աճի տեմպը 0,30-ից նվազել է մինչեւ 0,29 տոկոս: Ապաքինվելուց հետո դուրս է գրվել 17․368 քաղաքացի: Ախտահարվածներ են հայտնաբերվել բոլոր 85 տարածաշրջաններում, ամենից շատ՝ Մոսկվայում՝ 2541 (մեկ օր առաջ եղել է 3387), Սանկտ Պետերբուրգում՝ 1530, Մոսկայի մարզում՝ 1450, Սամարայի մարզում՝ 586, Վորոնեժի մարզում՝ 551, Նիժեգորոդսկի մարզում՝ 546, Սվերդլովի մարզում՝ 518, Ռոստովի մարզում՝ 483, Պերմի երկրամասում՝ 473:

Ամենաքիչ հիվանդածացները Նենեցական ինքնավար շրջանում են՝ 10, Մագադանի մարզում նրանց թիվը կազմել է 17, իսկ Չուկոտկայում՝ 20: Ընդամենը համավարակի ողջ ժամանակաշրջանում Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվել է 7 միլիոն 464․708 մարդ, 6 միլիոն 635․485-ն ապաքինվել են: Ամբողջ աշխարհում, ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, հաշվում է 231,7 միլիոն ախտահարված, իսկ Ջոնս Հոփքինսի համալսարանի հաշվարկներով՝ նրանց թիվն արդեն գերազանցել է 232,3 միլիոնը. 4,7 միլիոն հիվանդի հաջողվել է փրկել:

Առավել դժվարին իրադրություն է ստեղծվել ԱՄՆ-ում, Հնդկաստանում, Բրազիլիայում եւ Մեծ Բրիտանիայում: Ռուսաստանն այդ ցուցակում զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս