Բաժիններ՝

Նշվել են կյանքի տևողությունը կրճատող սննդամթերքները

Աշխարհի ամենամեծ մասնավոր բժշկական և հետազոտական ​​կենտրոններից մեկի՝ ամերիկյան ոչ կոմերցիոն Մեյո կլինիկայի սննդաբան, բժշկուհի Քեթրին Զերացկին Eat This, Not That պորտալի հետ զրույցում նշել է այն հինգ սննդամթերքները, որոնցից հրաժարումը կարող է երկարացնել կյանքի տևողությունը:

Սննդաբանը վստահ է, որ բարեկեցիկ և առողջ կյանք ունենալու համար պետք է հրաժարվել ուլտրապաստերիզացված սննդից, վերամշակված կարմիր մսից և կիսաֆաբրիկատներից, տապակած մթերքներից, շաքարավազից և չափից շատ ալկոհոլից:

Փորձագետը նշում է, որ նվազագույն վերամշակված սննդամթերքները, ինչպիսիք են կոնսերվացված բանջարեղենը և սառեցված միսը, սովորաբար պարունակում են ավելի շատ սննդարար նյութեր՝ վիտամիններ, հանքանյութեր, բուսական սննդանյութեր և մանրաթելեր:

Բարձր վերամշակված սննդամթերքները, ինչպես ֆաստ-ֆուդը կամ խանութներում վաճառվող հացը, պարունակում են հագեցած ճարպեր, շաքար և գործնականում ոչ մի մանրաթել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930