Բայդենը երրորդ անգամ կպատվաստվի Covid-19-ի դեմ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է կորոնավիրուսի դեմ երրորդ պատվաստումը ստանալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով պետության ղեկավարի գրաֆիկին, որը հրապարակել է Սպիտակ տունը:
Նշվել է, որ ԱՄՆ ժամանակով ժամը 13:00-ին Բայդենը հանդես կգա ելույթով և կկատարի COVID-19- ի դեմ նոր պատվաստում: Չի հստակեցվում, թե նախագահը կոնկրետ որ պատվաստանյութն է ստանալու: