Հնդկական Cadila Healthcare դեղագործական ընկերությունը կորոնավիրուսի դեմ իր սեփական ZyCoV-D պատվաստանյութի արտադրության շուրջ համաձայնագիր է ստորագրել դեղամիջոցներ արտադրող Shilpa Medicare հնդկական ընկերության հետ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ազգային պաշտպանություն» ամսագրին տված հարցազրույցում հայտնել է, որ պատերազմը սկսելուց ի վեր առաջին անգամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց է ունեցել հոկտեմբերի 7-ին՝ ՌԴ առաջնորդի ծննդյան օրը:
Քվեարկության չեն մասնակցել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները։
Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնն օրերս մասնակցել է Ռուսաստանի Յարոսլավլ քաղաքում անցկացվող «Վոլկովսկի» թատերական 21-րդ միջազգային փառատոնին:
ՄԱԿ-ը պետք է արգելափակի ապստամբ-հուսիների ֆինանսական ցանցը, անհատական պատժամիջոցները չեն աշխատում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Եմենի ԱԳ նախարարության ղեկավար Ահմեդ Ավադ բեն Մուբարաքը:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Թուրքիայի հետ հարաբերություններին և Էրդողանի հայտարարություններին՝ նշելով, որ այսօր ապրում ենք մի բարդ տարածաշրջանում, որտեղ հիմա էլ ավելացել են անվտանգության խնդիրները։
Հարցին, թե որքանով են օբյեկտիվ հանրային ու քաղաքական շրջանակներում հնչող պնդումները, թե Հայաստանի իշխանություններն աստիճանաբար ցանկանում են մտնել թուրքական ազդեցության գոտի, թուրքագետը պատասխանեց. «Ես լավատես եմ և հույս ունեմ, որ Հայաստանում ոչ մի կառավարություն՝ ներառյալ և այս մեկը, այդպիսի բեռի տակ չի մտնի, որ նախապայմաններն ընդունի: Եթե մենք ընդունենք Թուրքիայի նախապայմանները՝ կապված և Ցեղասպանության հետ, և Արցախի հետ, և Կարսի պայմանագրի հետ, նշանակում է՝ մենք հրաժարվում ենք մեր ինքնության մի հատվածից»:
Նյու Յորքում ՄԱԿ գլխավոր ասամբլեայի շրջանակներում տեղի է ունեցել Իրանի արտգործնախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին խոսել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ սեպտեմբերի 29-ին ունենալիք հանդիպումից իր ունեցած սպասելիքների վերաբերյալ: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: Հայտնելով, որ իր ակնկալիքները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից շատ տարբեր են, Էրդողանը նշել է. «Սիրիայում գործող ռեժիմը ցավոք վտանգ է ներկայացնում մեր երկրի հարավում: Այստեղ, որպես […]
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի խոսքով՝ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհահատվածում ՀՀ քաղաքացիներին թշնամու կողմից առևանգելը որևէ կապ չունի համայնքների խոշորացման հետ։
Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ գրելով․ «Արագածում դիմավորեցինք առաջին ձյունը»։
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ:
Գորիս-Կապան ճանապարհի՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Որոտանի հատվածում իրավիճակը շուրջ երկու շաբաթ չի կարգավորվում, իսկ անցած շաբաթ ձերբակալված իրանցի երկու վարորդների ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ:
Հունգարիան կորոնավիրուսի դեմ ավելի հաջող պատվաստման արշավ չէր կարողանա անցկացնել, եթե չմատակարարվեր ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատրաստուկը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է երկրի ԱԳ նախարար Պետեր Սիյյարտոն:
6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ամերիկյան Ալյասկայի նահանգի ափերի մոտ: Այդ մասին հաղորդել է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը (USGS):
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան կիսվել է թիմի այս մրցաշրջանի ելույթի վերաբերյալ իր տեսակետներով:
Երեկ՝ սեպտեմբերի 23-ին, Շուշիում Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ռազմագործողությունների ընթացքում զոհված ևս 1 ծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Ռուսաստանում անցկացված ընտրությունների ընթացքում 40 հազար 605 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել երկրի 43 տարածաշրջանների 157 ընտրատեղամասերում:
Վերարտադրողական առողջության վրա կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների ազդեցության վերաբերյալ գիտական տվյալներ չկան:
Աֆղանստանի նոր իշխանությունները կտրականապես դեմ են օտարերկրյա զորքերի ներկայությանը երկրի տարածքում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել անվանի կինոօպերատոր Լևոն Աթոյանցի մահվան կապակցությամբ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին սեպտեմբերի 24-ին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Նիգերիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Յակուբու Սանտուրակի Սուլեյմանը (նստավայրը՝ Թեհրան):
Սեպտեմբերի 24-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Սիսիան քաղաքի Նելսոն Ստեփանյան փողոցի ՍՊ ընկերություններից մեկի հարակից տարածքում «Ֆորդ Տրանզիտ» մեքենայի վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 48-ամյա Լիլիթ Մկրտումյանին, որը տեղում մահացել է:
Այսօր Կառավարության նիստից հետո ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց, որ ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացն ավարտվել է: Նա նշեց, որ, ինչպես ցանկացած նոր գործընթաց, այս մեկն էլ չէր կարող լինել իդեալական:
ԱՄՆ-ն մեծացրել է իր ռազմական աջակցությունը Սիրիայի քրդական կազմավորումներին. ավելի վաղ ԱՄՆ-ի ոչ մի ղեկավարի օրոք չի եղել այնքան վատ իրավիճակ, ինչպես ներկայիս նախագահ Ջո Բայդենի օրոք է: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Կառավարության ներկայացրած և արդեն առաջին ընթերցմամբ ընդունված «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին և պնդեց, որ նախագիծը մեկ նպատակ է հետապնդում՝ իրականացնել Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ.
71 տարեկանում կյանքից հեռացել է թարգմանիչ, դիվանագետ Համլետ Գասպարյանը: Նա 2018թ․ նշանակվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի խորհրդական։ Համլետ Գասպարյանը երկար տարիներ աշխատել է ՀՀ ԱԳՆ-ում, եղել է Ֆրանսիայում ՀՀ արտակարգ դեսպանորդ, Ռումինիայում, Չեռնոգորիայում՝ դեսպան: Համլետ Գասպարյանը 2020-ին պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով: Համլետ Գասպարյանը ծնվել է 1950թ. մայիսին 20-ին, Տավուշի մարզի Աչաջուր գյուղում: 1974թ. […]
Սակայն ԱՆ-ն փոխնախարարի բերանով իր անկարողությունը փորձեց քողարկել հերթական մանիպուլացիաներով ու անձնական վիրավորանքներով:
«Այս հարցը, իհարկե, վերահսկողական մարմիններին պետք է ուղղել, բայց ես վստահ եմ, որ բոլոր ռեսուրսները մոբիլիզացվելու են, որ մենք կարողանանք վերահսկել սահմանված կանոնի իրականացման ամբողջ ծավալը»,- ասաց Ավանեսյանը և հիշեցրեց, թե ինչին են միտված այս սահմանափակումները:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր խորհրդարանում լրագրողների հարցին ի պատասխան՝ անդրադարձավ նաև հոր՝ Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանի դեմ հարուցված քրեական գործին։