«Ես Պաշտպանության նախարարը չեմ, ինչո՞ւ պետք է կոնկրետանամ, թե սահմանում ինչ է տեղի ունենում». Գնել Սանոսյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Թուրքիայի հետ հարաբերություններին և Էրդողանի հայտարարություններին՝ նշելով, որ այսօր ապրում ենք մի բարդ տարածաշրջանում, որտեղ հիմա էլ ավելացել են անվտանգության խնդիրները։

«Այդ անվտանգային միջավայրը պետք է կառավարել, մենք չենք կարող բոլորից փակվել ու որևէ մեկի հետ հարաբերություններ չունենալ ու փորձել այդպես զարգանալ։ Այո, մեր տարածաշրջանում բավականին լուրջ ռիսկեր ու խնդիրներ կան, բայց դրանք պետք է կառավարել, որն էլ փորձում է անել մեր դիվանագիտությունը»,- նշեց Գնել Սանոսյանը։

Հարցին, թե նախարարը համարո՞ւմ է, որ Որոտանի այն հատվածում, որտեղ թշնամին իր ոստիկանական կետն է  դրել՝ ադրբեջանական տարածք է, ինչպես ասում են իր թիմակիցներից շատերը, Գնել Սանոսյանը պատասխանեց.

«Կարծում եմ՝ շատ պարզ է, այնտեղ ունենք երկու ճանապարահահատված, որի երկու հատվածները վիճարկելի են, և այդ վիճարկելիության հարցի հիմնական պատասխանը կտա սահմանազատումն ու սահմանագծումը։ Բոլոր հատվածների մասով բանակցություններ, քննարկումներ եղել են, հիմա էլ կան։ Մենք մեր ամբողջ սահմանագծով ակտիվ աշխատանք անում ենք։ Ես Պաշտպանության նախարարը չեմ, ինչո՞ւ պետք է կոնկրետանամ, թե սահմանում ինչ է տեղի ունենում։ Իհարկե, հարցեր կան, որոնք մեզ հետ առնչվում են, տարբեր քննարկումներ են անում, տարբեր ճանապարհներ ենք կառուցում»,- շեշտեց նախարար Սանոսյանը։

Տեսանյութեր

Լրահոս