Հնդկական ընկերությունը համաձայնեցրել է COVID-19-ի դեմ սեփական պատվաստանյութի արտադրությունը

Հնդկական Cadila Healthcare դեղագործական ընկերությունը կորոնավիրուսի դեմ իր սեփական ZyCoV-D պատվաստանյութի արտադրության շուրջ համաձայնագիր է ստորագրել դեղամիջոցներ արտադրող Shilpa Medicare հնդկական ընկերության հետ:

Պատվաստանյութը 66,6 տոկոս արդյունավետություն է ցուցաբերել COVID-ի սիմպտոմատիկ դեպքերի եւ 100 տոկոս՝ հիվանդության չափավոր դեպքերի դեմ: «Ընկերությունը ZyCoV-D-ի տեխնոլոգիան կփոխանցի Shilpa Biologicals Pvt Ltd ընկերությանը: Համաձայնագրին համապատասխան, Shilpa Biologicals Pvt Ltd-ը պատասխանատու կլինի պատվաստանյութի դեղանյութերի արտադրության համար այն դեպքում, երբ ընկերությունը պատասխանատու Է իրացման իր տարածքներում պատվաստանյութի լցնելու, փաթեթավորման, տարածման եւ մարկետինգի համար»,-ասվում է Cadila Healthcare-ի հաղորդագրության մեջ:

Եռաչափաբաժին ZyCoV-ը հինգերորդ թույլատրված պատվաստանյութն է դարձել Հնդկաստանում եւ առաջինը, որը կարելի է կիրառել 12-ից բարձր տարիքի դեռահասների պատվաստման համար: Բացի ZyCoV-D-ից, Հնդկաստանում հավանության է արժանացել AstraZeneca-ի «օքսֆորդյան» պատվաստանյութի տեղական տարբերակը՝ Covieshield անվանումով, հնդկական Covaxin-ը, ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութը եւ ամերիկյան պատվաստանյութը, որն արտադրվում է Moderna ընկերության կողմից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս