Բաժիններ՝

Դվին գյուղի սկզբնամասից բերման են ենթարկվել երկու երիտասարդ

Օգոստոսի 5-ին ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու հերթական դեպքը բացահայտեցին։

Քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, ժամը 15.30-ի սահմաններում Դվին գյուղի սկզբնամասից բերման ենթարկեցին Երևանի Շենգավիթ համայնքի 24 և 31 տարեկան երկու բնակչի:

Անձնական խուզարկությամբ 31-ամյա տղամարդու գրպանից հայտնաբերվեց երկու փաթեթ չորացված, մանրացված, յուրահատուկ հոտով կանեփանման զանգված, իսկ 24-ամյա երիտասարդի անձնական զննությամբ` կանեփի թաց զանգված:

Բերման ենթարկվածներից ավագը խոստովանեց, որ բուսական զանգվածը թմրանյութ է, պատրաստել է վայրաճ կանեփի թփերից՝ իր օգտագործման համար:

Հայտնաբերվածը փաթեթավորվել ու կնիքվել է փորձաքննության ուղարկելու համար:
Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս