«ԲԴԽ-ն ձայների 4-3 «բարդ» հարաբերակցությամբ կայացրեց շատ կարևոր որոշում՝ մերժելով գործադիրի միջնորդությունը»․ Ռուբեն Մելիքյան

Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բարձրագույն դատական խորհուրդն այսօր կարևոր որոշում կայացրեց՝ մերժելով արդարադատության նախարարության միջնորդությունը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին։ Գործն ուներ սկզբունքային կարևորություն, քանի որ փորձ էր կատարվում մի հարցազրույցում դատավորի արտահայտած ընդհանուր իրավագիտական դատողությունները ներկայացնել որպես մեկ այլ դատավորի վարույթում քննվող գործին միջամտություն։

Եվ ահա ԲԴԽ-ն ձայների 4-3 «բարդ» հարաբերակցությամբ կայացրեց շատ կարևոր որոշում՝ մերժելով գործադիրի միջնորդությունը։

ԲԴԽ-ի առջև դատավորի շահերը ներկայացնում էր «Իրավական ուղի»-ն՝ ի դեմս իմ գործընկեր Սիրանուշ Սահակյանի, ինչպես նաև փաստաբան Գեորգի Մելիքյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031