Սոցիալական ցանցերում տարածվել է տեսանյութ, որը Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում հայկական հուշարձանները պղծելու և ոչնչացնելու հերթական վառ ապացույցն է:
Սահմանադրական դատարանը հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող 4 քաղաքական ուժերի դիմումները կքննարկի հուլիսի 9-ին:
«Ինձ հայտնի է, որ մենք 500 գերի հաստատ չունենք»․ Բորիս Ավագյան
«Այս օրը պատմական օր է, հայ ժողովրդի առաջին հիմնական օրենքի՝ Սահմանադրության օրն է: Ճակատագրի բերումով ԱՄՆ-ում էլ նշվում է Անկախության օրը: ԱՄՆ-ը առաջինն էր, որ ինձ տրամադրեց իր հպատակությունը: Նաև Ֆրանսիան և Կանադան այդպես վարվեցին: Այնպես որ, այսօր ինձ համար եռատոն է, որովհետև Աստծո կամքով ծնվել եմ այս օրը»,- իր տանը հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Պաշտոնական Բաքուն հրճվանքի մեջ է…Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողը որոշել է չերկարաձգել պայմանագիրը 3֊րդ բանակային կորպուսի հրամանատար, ադրբեջանցիների թշնամի Գրիգորի Խաչատուրովի հետ` այդպիսով նրան զորացրելով բանակից…
«Ադրբեջանցիներն այդ քարտեզներն օգտագործելուց թող մի քիչ զգույշ լինեն»․ Բորիս Ավագյան
Եղած ծանր իրողությունների պայմաններում դա ոչ առաջնային քննարկման առիթ է, ոչ էլ առանձնապես անսպասելի իրադարձություն։
Այսօր ՀՀ Սահմանադրության օրն է: Նախկինում այս օրը տոն էր, մարդիկ զանգում, շնորհավորում էին միմյանց, պետական բարձրաստիճան պաշտոնյաները շնորհավորական ուղերձներ էին հղում ժողովրդին:
Գերմանիան վերանայել է այլ երկրների քաղաքացիների մուտքի արգելքի սահմանափակումները:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանն Աֆղանստան զորախումբ ուղարկելու հարց չի քննարկում: Նա նշել է, որ որևէ քննարկում Աֆղանստանի իշխանությունների կամ թալիբների չի անցկացվում:
Հուլիսի 5-6- ը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 7-9-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
Արարատի մարզի Սուրենավան գյուղում հունիսի 16-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մարմնական լուրջ վնասվածքներ ստացած 14-ամյա տղան վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է բաժանմունք։
Էստոնիայի Պահպանողական ժողովրդական կուսակցության համագումարը կիրակի որպես հանրապետության նախագահի պաշտոնական թեկնածու հաստատել է խորհրդարանի նախկին խոսնակ Հեն Պելլուասին, որը դեմ է Ռուսաստանի հետ սահմանային պայմանագրին և պահանջում է վերադարձնել այսպես կոչված «բռնակցված տարածքները», գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ամոթ է: Երբ Հայաստանը գնում է թափանցիկ, բաց կառավարման, երբ լուրջ հանձնառություններ է ստանձնում Բաց կառավարման գործընկերության շրջանակներում, փորձ է անում դառնալ էտալոնային երկիր, ու մեկ էլ՝ նման նախագիծ: Հիմա որ սա մենք ցույց տանք մեր միջազգային գործընկերներին, ի՞նչ են պատասխանելու, ասենք՝ տեսեք, հիմա լրիվ հակառակ ու վնասակար նախաձեռնություն են անում, փոշմանել են, ի՞նչ են պատասխանելու…
: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը կկայանա հուլիսի 7-ին:
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը սոցցանցերում ցուցադրել է, թե ինչպես է նշել հաղթանակն արագ շախմատի Goldmoney Asian Rapid օնլայն մրցաշարում:
«Զինվորի տան» ղեկավար Հայկուհի Մինասյանը Արմեն Մուրադյանին նամակ է ուղարկել, ըստ որի՝ ամբիոնին գործունեության համար ոչ մի տարածք չի թողնվում, ինչպես նաև բժիշկների, կլինօրդինատորների և մյուսների գործունեության համար, այսինքն՝ մենք ամբողջովին ոչնչացվում ենք:
«Սահմանադրությունը միայն տեքստով չէ. եթե իշխանությունները փոքր-ինչ հասկանում են պետության էությունից, ապա պետք է ունենային լեգիտիմ Սահմանադրություն, և դրան զուգահեռ՝ ողջ հասարակության մտածողությունը, արժեհամակարգը, ինքնագիտակցությունը պետք է բերվեր սահմանադրական մակարդակի:
Գյումրիի ավտոկայանի մոտակայքում հայտնաբերված նորածինը շարունակում է մնալ Գյումրիի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:
Երեւանում Հուլիսի 2-4 տեղի է ունեցել ՀՅԴ Հայաստանի 24-րդ Գերագույն Ժողով:
Հուլիսի 5-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում շարունակվում է 13 հայ ռազմագերիների դեմ քրեական գործով դատավարությունը, հայտնում է haqqin.az-ը:
«Վերածնվող Հայաստան» կուսակցության փոխնախագահ Աննա Գրիգորյանն օրերս հարցազրույց էր տվել Հանրային հեռուստաընկերությանը, որի ընթացքում խոսել էր հունիսի 20-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքների, դրանք ծնող պատճառների մասին, ինչպես նաև պատասխանել ՀՀ 2-րդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ հնչեցված հարցին։
Հանրային իշխանության սահմանափակումների իրական թելադրողները ձեր իրավունքներն ու ազատություններն են:
Լևոն Արոնյանի ընկերուհի Անիտա Այվզազյանը հայ գրոսմայստերի՝ արագ շախմատի Goldmoney Asian Rapid օնլայն մրցաշարի հաղթողի կոչումը նվաճելուց հետո գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում:
Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Անցած երեք տարիների ընթացքում Սահմանադրությամբ ամրագրված գրեթե բոլոր նպատակներն ու խնդիրները, ցավոք, գործող իշխանության համառ հետևողականության արդյունքում կյանքի են կոչվել Մայր օրենքի տրամաբանությանը հակառակ։ Այն մեկնաբանվել է այլասերված, երբեմն՝ քաղաքական նեղ շահերի սպասարկմանը համահունչ, բայց Սահմանադրության արժեքաբանական դերը դրանից նվազել չի կարող։
Ամեն անգամ վիրուսի փոփոխությունը ստեղծում է տարբեր պլատֆորմ վիրուսի մուտացիայի համար։ Որքան շատ է վիրուսը տարածվում, այնքան շատ է այն փոփոխվում։ Վիրուսը, որը չի տարածվում չի կարող մուտացիայի ենթարկվել։
Ավելի քան վստահ եմ, եթե 95-96թթ. աննախադեպ չկեղծվեին հանրաքվեն ու համապետական ընտրությունները եւ բոլոր ժամանակների համար չձեւակերպվեր՝ եթե ընդդիմությունը 100% ձայն հավաքի, միեւնույն է՝ նրան իշխանությոն տվող չկա, մենք այսօր, իսկապես, կունենայինք քաղաքացու քվեով ձեւավորված իշխանություն եւ կշնորհավորեինք միմյանց։
ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել են իրավական, ռազմական ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ նախագահի հրմանագրով գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ, գնդապետ Սարգիս Բորիկի Հովհաննիսյանին:
Կարդացի 30 հասարակական կազմակերպությունների հայտարարությունը գերակա խնդիրների և գործունեության ուղղությունների վերաբերյալ: Հասկացա, որ Նիկոլի հասարակական գործընկերները դասեր չեն քաղել անցած երեք տարիներից: Երկիրը կրկին տանում են ներքին առճակատումների՝ առաջարկվում է արհեստական զարգացման օրակարգ`անցումային արդարադատության, դատարանների զտման և սահմանադրական բարեփոխումների տեսքով: Այժմ այս օրակարգում են հայտնվել նաև տեղական ինքնակառավարման մարմինները: Փաստորեն Նիկոլի պոպուլիստական իշխանությունը պետք է վճռականորեն հաստատվի ոչ միայն Կառավարությունում և խորհրդարանում, այլև դատարաններում և համայնքներում:
Կյանքի 82-րդ տարում մահացել է ռուս կինոռեժիսոր Վլադիմիր Մենշովը: Որպես մահվան պատճառ՝ նշվում է կորոնավիրուսի հետևանքները: Այս մասին գրում է kp.ru-ն: