«Երեկ, այսօր և մեկընդմիշտ մեր խնդիրն է անշեղորեն հետևել Սահմանադրության տառին և ոգուն, օրենքի գերակայությունը դարձնել կենսակերպ»

Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Անցած երեք տարիների ընթացքում Սահմանադրությամբ ամրագրված գրեթե բոլոր նպատակներն ու խնդիրները, ցավոք, գործող իշխանության համառ հետևողականության արդյունքում կյանքի են կոչվել Մայր օրենքի տրամաբանությանը հակառակ։ Այն մեկնաբանվել է այլասերված, երբեմն՝ քաղաքական նեղ շահերի սպասարկմանը համահունչ, բայց Սահմանադրության արժեքաբանական դերը դրանից նվազել չի կարող։

Այո, այսօր, առավել քան երբևէ, մեզ լուրջ անելիքներ են սպասվում՝ լիարժեք սոցիալական և իրավական պետություն վերականգնելու ճանապարհին:

Երեկ, այսօր և մեկընդմիշտ մեր խնդիրն է անշեղորեն հետևել Սահմանադրության տառին և ոգուն, օրենքի գերակայությունը դարձնել կենսակերպ: Այդ ճանապարհով միայն մենք կհասնենք այն նպատակներին, որոնք տարիներ առաջ ընտրել ենք մեզ համար»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031