Թեհրանի նավթավերամշակման գործարանը վերսկսել է արտադրությունը հրդեհից հետո

Թեհրանի նավթավերամշակման գործարանը վերսկսել է աշխատանքը խոշոր հրդեհից հետո, որն սկսվել էր հունիսի 2-ին: Այդ մասին հայտարարել է նավթավերամշակման գործարանի գործադիր տնօրեն Համիդ Արմանֆարը:

«Հաշվի առնելով, որ հրդեհը լիովին մարվել է (…), Թեհրանի նավթավերամշակման գործարանը վերսկսել է արտադրությունը»,- մեջբերում է նրա խոսքը IRNA գործակալությունը: Արմանֆարը հավելել է, որ այս պահին «նավթավերամշական գործարանում արտադրությունն իրականացվում է առանց որեւէ խնդրի»: Թեհրանի նավթավերամշակման գործարանում խոշոր հրդեհն սկսվել էր հունիսի 2-ի երեկոյան: Բռնկվել էր 20 հազար բարել տարողությամբ վառելիքի պահոցը:

Հունիսի 3-ին Իրանի նավթի փոխնախարար Ալիռըզա Սադեղ Աբադին հայտնել է, որ Թեհրանի նավթավերամշական գործարանում հրդեհը լիովին մարվել է: Ըստ որում գործարանը ժամանակավորապես դադարեցրել էր իր աշխատանքը մարման եւ ծագած խնդիրների վերացման ժամանակ: Թեհրանի նավթավերամշակման գործարանը խոշորագույններից մեկն է երկրում՝ ապահովելով Իրանի նավթավերամշակման կարողությունների շուրջ 15 տոկոսը: Գործարանն արտադրում է բենզին, դիզելային վառելիք, գազայուղ, մազութ եւ այլ նավթամթերքներ: Գործարանը գտնվում է Թեհրանի նահանգի հարավային մասում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Տեսանյութեր

Լրահոս