«Քանի որ պաշտոնական որևէ տեղեկատվություն չկա, չենք կարող հենվել որևէ լուրի վրա։ Բայց եթե բացառման կարգով մոտենանք հասած տեղեկություններին, այսինքն՝ ամեն դեպքում ադրբեջանցիները նվազագույնը մոտեցել են մեր դիրքերին։ Թե հետագայում դա ինչ դրսևորում կունենա՝ չենք կարող ասել, որովհետև մեր իշխանությունները բավականին պասիվ ու անորոշ դիրք են բռնել, այնպես որ՝ ոչինչ չեմ կարող ասել»,- նշեց Բելլա Լալայանը։
Շարունակում ենք ուշադրությամբ հետևել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային միջադեպի հետ կապված իրավիճակին: Ռուսական կողմն աջակցում է Բաքվին և Երևանին լարվածության նվազեցման հարցում՝ բարձրագույն և բարձր մակարդակի պարբերական շփումների շրջանակներում: Պահպանվում է օպերատիվ կապը մեր երկրների ռազմական ու սահմանապահ ծառայությունների գծով:
«Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) արաբ-քրդական կազմավորման մարտիկները կրակ են բացել Էլ Հասաքի նահանգում խաղաղ ցուցարարների ուղղությամբ: Քաղաքացիները բողոքով հանդես են եկել վառելիքի գները բարձրացնելու քրդական վարչակազմի որոշման դեմ:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 18-ին այցելել է պաշտպանության նախարարություն, որտեղ Պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ խորհրդակցություն է անցկացրել:
ՀՀ նոր ԱԷԿ–ի կառուցման ակնարկ Պետական անվտանգության տեսանկյունից ռազմավարական նշանակություն ունեցող արդյունաբերության, մասնավորապես՝ էներգետիկայի ոլորտի արդիականացումն ազգային անվտանգության կարևորագույն մարտահրավերներից է և առաջիկայում մրցակցային տնտեսության զարգացման կարևոր նախապայման:
Բոլոր նրանք, ովքեր ասում են «հարձակվենք այդ մի քանի հարյուր ադրբեջանցիների վրա», կամ առաջարկում են փորձել նրանց գերի վերցնել, պետք է սթափ գիտակցեն, որ դա լայնամասշտաբ պատերազմի սկիզբ կլինի ու հենց այն է, ինչ ուզում է Բաքուն: Ակնհայտ է, որ Բաքուն ուզում է պատերազմ. Սյունիքը (Զանգեզուրը) ուժով վերցնելու ցանկությունը չի թաքցնում նաև Իլհամ Ալիևը:
Մայիսի 18-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պուշկին-Սարյան փողոցների խաչմերուկում՝ երեքհարկանի շենքի տանիքում, հրդեհ է բռնկվել։
Bees ավիաընկերությունը սույն թվականի հունիսի 14-ից կմեկնարկի Օդեսա- Երևան- Օդեսա երթուղով չվերթեր: Այս մասին տեղեկացնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ն։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, այսօր կայացավ Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան համայնքների բնակիչների տներն ադրբեջանցիների կողմից խլելու, նրանց նկատմամբ ոտնձգություններ իրականացնելու փաստերի առթիվ քրեական գործ հարուցելը մերժելու դեմ փաստաբան Արամ Օրբելյանի ներկայացրած բողոքի քննությունը:
Այս առնչությամբ 168.am-ի հետ զրույցում «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանն ասաց.
Հայկական և ադրբեջանական ուժերի շփման գծի Վարդենիսի հատվածում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև երեկ վիճաբանություն է եղել, լուրն Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ գրելով․ «Շուտով 8 ամիս կլինի, ինչ բոլորիս կյանքը գլխիվայր շուռ է եկել… Տեսանյութը ես եմ նկարել Ստեփանակերտից: Մոտ մեկ ժամ հետևում էի, թե ինչպես է ադրբեջանցիների բեռնատարների շարասյունն անցնում ՄԵՐ ճանապարհով:
ՎՏԲ-Հայաստան Բանկը հրապարակել է 2020թ.-ի տարեկան հաշվետվությունը` ՖՀՄՍ համապատասխան: Տարվա արդյունքներով բանկն ապահովել է վերջին տարիների կտրվածքով ռեկորդային շահույթ՝ 2 մլրդ ՀՀ դրամի չափով: Զուտ տոկոսային եկամուտը կազմել է 23,1 մլրդ ՀՀ դրամ՝ նախորդ տարվա համեմատությամբ գրանցելով 10% աճ: Զուտ կոմիսիոն եկամուտներն աճել են 28%-ով և կազմել 3 մլրդ ՀՀ դրամ:
Բազմաթիվ փորձագետների կարծիքով՝ հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի հատվածներում թշնամու առաջ գալը կարող է ազդել նաև Արցախում ընդհանուր իրավիճակի վրա։ Ըստ նրանց, հայ-ադրբեջանական սահմանին թշնամու սադրանքները նպատակ ունեն նաև հանրության ուշադրությունը շեղելու Արցախի խնդրից։
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի պաշտոնակատարի հրամանով՝ հաստատվել են 2021 թվականի միասնական քննությունների օրերը: Համաձայն հրամանի` միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը.
Բաժանարար գծերը պետք է վերանան մեր երկրում:
Երուսաղեմում Հայոց Միաբանության անդամ հոգևորականներից մեկը հարձակման է ենթարկվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վերլուծաբան Սագո Արյանը` մանրամասնելով, որ դեպքը կատարել են ծայրահեղական հրեաները:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն հանդիպել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալիի հետ:
Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, Ադրբեջանը Սև լճի շրջանում ոչ մի մետր չի նահանջել։ Պարզապես 250 հոգի էին մնացել են 50-ը։ Բացի այդ, թուրքերը 10 օր ժամանակ են տվել մեզ և փակելու են Գորիս-Կապան ճանապարհի մեր մասը։ Կապիտուլյանտ Նիկոլի գործունեության պատճառով այդ ճանապարհի մի 15 կմ ներկայումս անցնում է Ադրբեջանի տարածքով։
Իմ ունեցած տեղեկություններով թշնամին առաջ է բերում իր դիրքերը տարբեր ուղղություններով:
Փրփրած բերանով չես լուծի Մերձավոր Արեւելքի հակամարտությունը, հարկ է, որ Թուրքիան ավանդ ներդնի իրադրության ապաէսկալացման գործում: Այդ մասին մայիսի 17-ին հայտարարել է Ավստրիայի ԱԳ նախարարության ղեկավար Ալեքսանդեր Շալենբերգը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահի «նզովքը»։
«Դեժավյու» տելեգրամյան ալիքը քիչ առաջ հայտնել էր, որ ադրբեջանցիները կրկին առաջ են շարժվել դեպի Վարդենիս և այնքան են մոտեցել հայկական բնակավայրին, որ դեմ դիմաց հանդիպել են տեղացիների։
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում մայիսի 18-ին գումարված նիստում սահմանվել է խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախընտարական քարոզչության ժամանակահատվածի վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը:
Կա մի մեծ ինքնախաբեություն, որ ժողովուրդ ասելով նկատի ունենք այս տեսանյութի պապիկին, որն ինքնամոռաց ցանկանում է ոչխար մորթել Նիկոլի ոտքերի տակ։ Մինչդեռ Ժողովուրդ են բոլորը՝ Վազգեն Մանուկյանը, որի առաջնորդած շարժումը հօդս ցնդեց՝ կարծես չէր էլ եղել, Գագիկ Ծառուկյանը, որն անկեղծ չի փորձում հասկանալ, թե ի՞նչ վատ բան կար հայտնի հրավառության մեջ։
Մայիսի 18-ին, ժամը 12:02-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մարտունի քաղաքում՝ գետի մեջ, ոստիկանները դի են նկատել:
Կատալոնիայի խորհրդարանը պաշտոնապես կպահանջի Ադրբեջանից ազատ արձակել հայ ռազմագերիներին ու կդատապարտի ՀՀ տարածքային ամբողջականության խախտումն Ադրբեջանի կողմից:
83-ամյա Մկրտիչ Մուրադյանը որոնվում է որպես անհետ կորած:
Գնահատման և թեստավորման կենտրոնը սկսել է ուսուցչի սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման քննության ուղեցույցների հրապարակման գործընթացը:
«Դա, իմ կարծիքով, կախված է, թե Հայաստանի որ պաշտոնյան Իրանի հետ կապ կհաստատի այս թեմայով․ այսինքն՝ եթե ՀՀ արտգործնախարարությունից լինի կապ Զարիֆի հետ, կստանանք նաև հայտարարություն Զարիֆի կողմից, եթե վարչապետի կապը լինի Իրանի նախագահի հետ, կստանանք հայտարարություն նաև այդ մակարդակում․ հիշենք, որ ՀՀ վարչապետի կողմից եղել են հարցազրույցներ տարբեր երկրների ղեկավարների հետ՝ ՌԴ, Ֆրանսիա և այլն»։
Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը, որը երեկ հայտնաբերվել ու տարվել էր ԱԱԾ մեկուսարան, ազատ է արձակվել։