Դանիել Իոաննիսյան. Ակնհայտ է, որ Բաքուն ուզում է պատերազմ

Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բոլոր նրանք, ովքեր ասում են «հարձակվենք այդ մի քանի հարյուր ադրբեջանցիների վրա», կամ առաջարկում են փորձել նրանց գերի վերցնել, պետք է սթափ գիտակցեն, որ դա լայնամասշտաբ պատերազմի սկիզբ կլինի ու հենց այն է, ինչ ուզում է Բաքուն: Ակնհայտ է, որ Բաքուն ուզում է պատերազմ. Սյունիքը (Զանգեզուրը) ուժով վերցնելու ցանկությունը չի թաքցնում նաև Իլհամ Ալիևը:

Բայց պատերազմ սկսելու և այլ պետության տարածքի վրա հարձակվելու համար պետք է լեգիտիմ պատճառ կամ գոնե պատրվակ: Մի կողմից, մենք, բնականաբար, չենք կարող հանդուրժել մեր տարածքում ադրբեջանական բանակի ներկայությունը, բայց մյուս կողմից էլ, եթե սկսենք այդ խմբերի դեմ մարտական գործողություններ, ապա Ադրբեջանը, առանց հապաղելու, այդ գործողությունների թաթերաբեմը կլայնացնի ու կսկսի պատերազմ: Կարդացեք նաև ՌԴ ԱԳՆ-ն առաջարկում է սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթաց Վովա Վարդանով.

«Ով իշխում է Մեծ եւ Փոքր Իշխանասարերին, նա էլ մշտադիտարկում է անում ամբողջ տարածաշրջանում» Սարամեջի դպրոցի դասասենյակներից մեկն անվանակոչվեց պատերազմում զոհված Կառլեն Հովհաննիսյանի անվամբ Մի խոսքով, իրավիճակը բավական բարդ է ու դրա լուծումն այդքան պարզ չէ, որքան կարծում են առաջնագծից բոլոր իմաստներով սարսափելի հեռու գտնվող «УРА» գոռացողները (որոնք առաջարկում են հարձակվել»:

 

Տեսանյութեր

Լրահոս