«Թուրքերը 10 օր ժամանակ են տվել մեզ». Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, Ադրբեջանը Սև լճի շրջանում ոչ մի մետր չի նահանջել։ Պարզապես 250 հոգի էին մնացել են 50-ը։ Բացի այդ, թուրքերը 10 օր ժամանակ են տվել մեզ և փակելու են Գորիս-Կապան ճանապարհի մեր մասը։

Կապիտուլյանտ Նիկոլի գործունեության պատճառով այդ ճանապարհի մի 15 կմ ներկայումս անցնում է Ադրբեջանի տարածքով։ Այս նվերը Նիկոլը Ալիևին տվեց 2020թ․ դեկտեմբերին ստորագրված ապօրինի արձանագրությամբ։

Սիրելի հայեր. սյունեցիներ, Կապան գնացեք Հալիձոր-Տաթև-Կապան ճանապարհով։ Գիտեմ՝ այդ ճանապարհի կեսն ասֆալտապատ չէ։ Նիկոլն ասֆալտ է փռում միայն Իջևանի ու Ենոքավանի կողմերը»։

Տեսանյութեր

Լրահոս