«Մարդկանց 90 տոկոսն ատում է Նիկոլին. բոլորն ուզում են ազատվել այդ սատանայից». Արա Վարդանյան

«3 տարի շարունակ ո՛չ Նիկոլը պատասխանեց ադրբեջանցիներին, ո՛չ որևէ ուսապարկ, ընդհանրապես, մենք գիտեինք, որ Ադրբեջանի նախագահը ինչ ուզում՝ ասում է, նիկոլենք սուս են, բայց վերջին 2 շաբաթը սկսել են մի քիչ հոխորտալ, Ալիևին մատ թափ տալ: Դա, չեմ կարծում, որ պայմանավորված է ցանկացած այլ բանով, քան այն, որ ստացել են թույլտվություն իրենց շեֆերից, այսինքն՝ Ադրբեջանից և Թուրքիայից, շեֆերը ասել են, որ՝ տղերք, կարող եք մի քիչ մեզ վրա մատ թափ տալ, որ ձեր ժողովուրդը տեսնի, որ դուք մի քիչ տղա եք, էլի»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում նման կարծիք հայտնեց հասարակական-քաղաքական գործիչ Արա Վարդանյանը:

Նա չբացառեց, որ նախընտրական շրջանում Ալիևի հետ պայմանավորվածության արդյունքում հնարավոր է որոշակի քանակությամբ գերիների վերադարձ. «Ադրբեջանը և Թուրքիան կարող են օգտագործել այդ առիթը, որովհետև իրենց համար Նիկոլի վերարտադրվելը կյանքի ու մահվան խնդիր է, իրենց համար շատ կարևոր է՝ իրենց մարդուն պահել իշխանության»:

Այսօր խորհրդարանում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը հայտարարեց, թե «Իմ քայլի» իր գործընկերներն ի վերջո վերադարձան հայամետ քաղաքականության՝ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության վերաբերյալ դիրքորոշումներ արտահայտեցին: Սիմոնյանի այդ հայտարարությանը իմքայլականները բուռն արձագանքեցին, Արարատ Միրզոյանը դա համարեց վիրավորական, ասելով՝ հայամետ քաղաքականություն թող վերադառնան նրանք, ովքեր հեռացել են այդ քաղաքականությունից:

Արա Վարդանյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է կարծում՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ համերաշխություն, բարեկամություն քարոզող իմքայլականները ինչո՞ւ այդպես բուռն արձագանքեցին Տարոն Սիմոնյանի հայտարարությանը, և երբ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ դժվար է որոշել այն մեկնարկային կետը, որտեղից սկսվել է հայ-թուրքական թշնամանքը, արդյո՞ք դա հայանպաստ հայտարարություն էր: Ի պատասխան՝ Վարդանյանը հետևյալն ասաց. «Այն, որ այս իշխանությունը որևէ կերպ հայանպաստ չէ, դա փաստ է, դրա մեջ որևէ մեկը չի կարող կասկածել: Բայց այդ հայտարարությանը իրենց նման ագրեսիվ պահվածքը պայմանավորված է նրանով, որ ստացել են շեֆերից թույլտվություն՝ որոշ չափով հոխորտալ ադրբեջանցիների ուղղությամբ, դրա համար հիմա ամեն կերպ ուզում են ցույց տալ, որ իրենց մեզանից ավելի շատ հայ են: Թուրքը չի կարող հայ լինել, իրենք պետք է դա հասկանան, իրենք թուրք են: Չի կարող Արցախը վաճառած իշխանությունը հայության մասին խոսել: Իրենք բոլորով պետք է ինքնասպան լինեին: Շատ ավելի հաճելի կլիներ, որ բոլորով մի տան մեջ փակվեին, ինչպես Հայրենական պատերազմի ժամանակ էին անում, տների կողքը բենզին լցնեին ու վառվեին՝ պրծնեինք, այ մարդ, դրանցից: Ժողովուրդը պետք է հասկանա՝ Հայաստանի Հանրապետությունը զավթել են թուրք-ադրբեջանական ուժերը, և այդ ուժերը այստեղ ներկայացնում է Նիկոլ Փաշաևը: Մեր՝ որպես հայ ժողովուրդ, խնդիրն է՝ ձերբազատվել Նիկոլից»:

Արա Վարդանյանը նշեց, որ նույնիսկ ընտրակեղծիքների դիմելու պարագայում Նիկոլ Փաշինյանը վերարտադրվելու շանս չունի. «Գիտեք՝ ես շատ շփվող մարդ եմ, շփվում եմ բոլոր շրջանակների, այդ թվում՝ այն մարդկանց հետ, որոնք 2018թ. ճանապարհ էին փակում կամ իրենց ձայնը տվել էին «Իմ քայլին»՝ 2018թ., և իմ շփումներից ես հասկանում եմ, որ մարդկանց գրեթե 90 տոկոսը կտրականապես մտքափոխվել է, այսինքն՝ իրենք ոչ թե դեմ են Նիկոլին, իրենք ատում են Նիկոլին: Նիկոլը կարողացել է անել պատմական մի բան՝ 3 տարում սրբից դարձել է ցեխ, նա նեռ է, բոլոր մարդկանց համար Նիկոլը այլևս սատանա է, և այդ սատանայից բոլորն ուզում են ազատվել: Նիկոլը դա շատ լավ գիտի: Եթե փորձի ընտրությունները կեղծել, ընտրությունների հաջորդ օրը իրեն շատ ավելի վատ զարգացումներ են սպասվելու, որովհետև այդ 5000-ից ավելի երեխաների ծնողները դեռ հույս ունեն, որ Նիկոլը քաղաքակիրթ ճանապարհով կգնա, բայց եթե այդ հույսը մարի, ապա արդեն մենք ականատես կլինենք արյունոտ ճանապարհների»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս