Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր տելեգրամյան ալիքում գրառում է արել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ:
Օրինակ՝ հիշո՞ւմ եք 2016 թ․-ին Հայաստանի սրտում տարիներ շարունակ բույն հյուսած և օտարերկրյա բուծման արդյունք հանդիսացող հակաՀայաստանյան էլիտան՝ իր ցանցով, ինչպես կարողացավ կասկածելի անցյալով և կյանքում ոչնչի չհասած անվաստակ մի հանցագործի պանծացնել, նրա մասին երգեր գրել տալ, հերոսի կերպար ստանալ, կեղծել, թե իբր Արցախյան առաջին պատերազմի մասնակից է, առաջարկել նրա անվան օր սահմանել և նրա մահվան մեջ մեղավորներ սահմանել։ Մինչև հայտնի դեպքերն անգամ այդ մարդու հարազատները բանի տեղ չէին դնում նրան, հետո որոշեցին օգտվել «դափնիներից»…
Լիտվայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մանտաս Ադոմենասն իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ:
Իմ և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում բոլոր այն երկրներին, կազմակերպություններին և անհատներին, որոնք միացել են հայկական պահանջատիրության համընդհանուր ջանքերին և ճանաչել են Ցեղասպանությունը: Յուրաքանչյուր հայի պարտքն է մշտապես վառ պահել մեր անմեղ նահատակների հիշատակն ու միասնական ջանքերով հասնել պատմական արդարության վերականգնմանը:
Թե ի՞նչ է զգում սյունեցին, երբ զինված ադբեջանցու հետ ապրում է կողք կողքի, Սասուն Խաչատրյանը պատասխանեց. «Կարծում եմ, այս մասին այօր խոսելու օրը չէ»։
Աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի դուստրը՝ Սեդա Ազնավուրը, իր ֆեյսբուքյան էջում անդրադարձ է կատարել Հայոց ցեղասպանությանը։
Խորհրդանշական է, որ Նիկոլը հենց այսօր է փորձում կալանավորել Մեղրիի քաղաքապետին, ով ընդամենը հայրենի հողի վրա ապրելու արժանապատիվ և անվտանգ պայմաններ է ուզում։ Դեմ է թյուրքական կոալիցիայի ծրագրերին:
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը նամակ է հղել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ:
Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը Հայոց ցեղասպանության նախօրյակին հարցազրույց է վերցրել Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանից։ Ապրիլի 24-ից մեկ օր առաջ, երբ սպասվում է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Մաշալյանը ցավալի է համարել, որ «հայ ժողովրդի ցավը և նախնիների սուրբ հիշատակը քաղաքական նպատակների համար գործիք է դարձել»:
Եվրախորհրդարանի պատգամավոր Ասիտա Կանկոն կոչ է անում չմոռանալ պատմական ճշմարտությունը` Հայոց ցեղասպանության փաստը, ոգեկոչել անմեղ զոհերի հիշատակը:
ՀՅԴ Նիդերլանդների Հայ դատի հանձնախումբը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի առիթով հայտարարություն է տարածել՝ կից ներկայացնելով Եվրոպայի մի շարք նշանավոր գործիչների խոսքն ուղղված հայ ժողովրդին և համայն աշխարհին:
Արցախյան պատերազմից հետո Թուրքիայի քաղաքականության մեջ որևէ ջանք չի նկատվում՝ կարգավորելու Հայաստանի հետ հարաբերությունները: Դեռևս շարունակվում է Հայասատանի դեմ Թուրքիայի կիրառած էմբարգոն: Հաշվի առնելով պատերազմին մարտական անձնակազմով, հարվածային անօդաչու թռչող սարքերով և Մերձավոր Արևելքի երկրներից բերած ջիհադիստների խմբերով ակտիվ մասնակցությունը (Թուրքիայի-խմբ.)` Հայաստանը որևէ սպասելիք չի կարող ունենալ Թուրքիայից:
Պատմական սարսափները պետք է հիշել՝ դրանցից դասեր քաղելու եւ դրանց կրկնությունը թույլ չտալու համար: Այս մասին ասել է Ֆինլանդիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Վիլհելմ Յուննիլան:
Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին հանրահայտ հումորիստ, հաղորդավար, Comedy Club-ի հիմնադիր Գարիկ Մարտիրոսյանը «Ինստագրամի» իր պաշտոնական էջում հրապարակել է Հայոց ցեղասպանության խորհրդանիշ դարձած անմոռուկի լուսանկար:
Այսօր Հայաստանում, Արցախում և ի սփյուռս աշխարհի օրն է հիշատակության 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության զոհերի՝ 106-րդ տարելիցը: Պահը ծանրագույն է, հայության նետված են գոյության մարտահրավերներ:
Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցն այս տարի հայ ժողովուրդը դիմավորում է տարածաշրջանում նոր՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի համար աննախադեպ ծանր աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի պնդմամբ՝ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է օրինակ ծառայել դեռևս իրենց դիրքորոշումը չհայտնած քաղաքակիրթ աշխարհի մյուս երկրների համար:
Ապրիլի 24-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։
Կիպրոսի պաշտպանության նախարար Խարալամբոս Պետրիդիսը Ծիծեռանակաբերդի հուշահամալիրում ուղերձ հղեց Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ:
Ապրիլի 23-ին կատարվել է 141 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 14 դեպք:
Եվրոպահան խորհրդարանի ամենամեծ՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցությունը իր թվիտերյան պաշտոնական էջում անդրադարձել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին։
Հայոց ցեղասպանության մասին պատմող «Մուսա լեռան 40 օրը» հեղինակավոր գրքի` կատալոներեն թարգմանիչ Ռամոն Մոնտոնը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի առիթով իր համերաշխությունն է հայտնում հայ ժողովրդին:
Հայաստանում ապրիլի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 764 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 212 878-ի:
Հայ ժողովուրդը երկար ժամանակ բազմաթիվ զոհեր է տվել, որպեսզի կարողանա պահպանել իր հազարամյա մշակույթը, լեզուն, կրոնը ու գոյատևի:
Լիբանանի Երիտասարդության և սպորտի նախարար Վարդինե Օհանյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ:
Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեն նշում է, որ ինքը չունի հայկական արմատներ, սակայն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիրում իր սիրտը հայի սրտի նման է բաբախում:
Ավելի քան 100 տարի առաջ հայ ժողովրդի կրած վիթխարի մարդկային ու տարածքային կորստի ցավն այսօր էլ արձագանքում է մեր սրտերում՝ հիշեցնելով, որ ոտնահարվել է հայ ժողովրդի՝ իր բնօրրանում խաղաղ և ապահով ապրելու ու զարգանալու իրավունքը՝ երեկ՝ Օսմանյան կայսրությունում, այսօր՝ Արցախում:
ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը կարևորում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ոչ միայն պատմական արդարության և ճշմարտության տեղանկյունից, այլև հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգության համար:
Կանադայի մարդու իրավունքների թանգարանի տնօրեն Իշա Խանը համոզված է, որ պետք է հիշել անցյալում տեղի ունեցած անարդարությունները՝ համատեղ ապագա կառուցելու համար:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ: