«Ստացել ենք համապատասխան հաղորդում, այդ հաղորդումը կստուգվի և ընթացք կտրվի». Սասուն Խաչատրյանը՝ սյունեցիներին բերման ենթարկելու մասին
Հատուկ քննչական ծառայության նախագահ Սասուն Խաչատրյանը չի մեկնաբանում իշխանության ներկայացուցիչների այն հայտարարությունները, թե Թուրքիայի հետ հարաբերություններում պետք է որոշակի շտկումներ մտցվի՝ նշելով, թե դա քաղաքական հարց է։
«Դուք քաղաքական հարցեր եք տալիս, որոնց, կարծում եմ, այսօր տեղին չէ անդրադառնալը։ Ես ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ ո՛չ մեկնաբանություններ, ո՛չ դատողություններ ի պաշտոնե իրավասություն չունեմ անելու»,- Ծիծառնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրուցյում ասաց Սասուն Խաչատրյանը։
Ինչ վերաբերում է Սյունիքում տեղի ունեցող գործընթացներին, Սասուն Խաչատրայնն ասաց, որ իրեն ՀՀ-ում տեղի ունեցող ամեն ինչ հետաքրքրում է։
Անդրադառնալով սյունեցիներին բերման ենթարկելուն և նվաստացնելուն, Սասուն Խաչատրյանն ասաց.«Դրա վերաբերյալ ստացել ենք համապատասխան հաղորդում և իրավական պատշաճ ընթացակագերով այդ հաղորդումը կստուգվի և ընթացք կտրվի»։
Թե ի՞նչ է զգում սյունեցին, երբ զինված ադբեջանցու հետ ապրում է կողք կողքի, Սասուն Խաչատրյանը պատասխանեց. «Կարծում եմ, այս մասին այօր խոսելու օրը չէ»։
Այլ հարցերի նա չպատասխանեց։