
«Մենք պետք է զգոն լինենք, որպեսզի այդ քայլը չլինի փոխզիջում՝ խոշոր խաղացողների աշխարհաքաղաքական ծրագրերի մեջ՝ կրկին հայ ժողովրդի ռազմավարական շահերի հաշվին»

Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է:
44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո, դժվար է լավատես լինել: Տխուր է և ցավալի:
Բայց մենք պետք է շատ սթափ հասկանանք, որ, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ թյուրքական կոալիցիայի բոլոր ձգտւմները ցեղասպանությամբ սկսված իրենց անավարտ ծրագրերի ուղղակի շարունակությունն են:
Խորհրդանշական է, որ Նիկոլը հենց այսօր է փորձում կալանավորել Մեղրիի քաղաքապետին, ով ընդամենը հայրենի հողի վրա ապրելու արժանապատիվ և անվտանգ պայմաններ է ուզում։ Դեմ է թյուրքական կոալիցիայի ծրագրերին:
Եվ միայն մեր հայրենակիցների ջանքերի շնորհիվ ԱՄՆ Նախագահը կարող է այսօր հայի ոտնահարված արժանապատվությունը գոնե մասնակիորեն վերականգնելու հույս տալ։
Մենք պարզապես պետք է զգոն լինենք, որպեսզի այդ քայլը չլինի փոխզիջում՝ խոշոր խաղացողների աշխարհաքաղաքական ծրագրերի մեջ՝ կրկին հայ ժողովրդի ռազմավարական շահերի հաշվին:
Հիշում ենք և պահանջում:
Արմեն Գևորգյան
ՀՀ նախկին փոխվարչապետ