
Սսպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ

Հանրապետության տարածքում`
Ապրիլի 27-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 28-30-ն՝ առանձին շրջաններում, հատկապես կեսօրից հետո և գիշերը, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 1-2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում՝
Ապրիլի 27-30-ը կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 1-2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ:
Երևան քաղաքի ապրիլի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 29.50C (2008 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 2.90C (1979 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 13.80C