Կորոնավիրուսի նոր հիմնամանրէներ են հայտնաբերվել Ռուսաստանի 54 տարածաշրջաններում
Կորոնավիրուսի նոր հիմնամանրէներ են հայտնաբերվել Ռուսաստանի 54 տարածաշրջաններում: Այդ մասին հայտնել է փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան՝ ապրիլի 27-ին հանդես գալով ՌԴ Դաշնային ժողովին առընթեր ՌԴ օրենսդիրների խորհրդի նիստում։
Նրա խոսքով՝ 48 տարածաշրջաններում հայտնաբերվել է բրիտանական հիմնամանրէ, 11-ում՝ հարավաֆրիկյան, ընդ որում՝ 22 տարածաշրջաններում տարածվում են այն հիմնամանրէները, որոնք ունեն առանձին մուտացիաներ: Փոխվարչապետը ճշտել է, որ բրիտանական հիմնամանրէի շրջանառման ժամանակաշրջանում հայտնաբերվել են ավելի քան 7,9 հազար կոնտակտային հիվանդներ, նրանցից 158-ը եղել են ախտահարվածներ:
Երկրի ներսում հայտնաբերվել է 18 մարդ, որոնք ախտահարված են եղել բրիտանական հիմնամանրէով, իսկ վեցը՝ հարավաֆրիկյանով: Միեւնույն ժամանակ Գոլիկովան հիշեցրել է, որ հայրենական պատվաստանյութերն արդյունավետ են կորոնավիրուսի բրիտանական եւ հարավաֆրիկյան հիմնամանրէների դեմ: Փոխվարչապետը հավելել է, որ Ռուսաստանում անցկացվող համալիր հակահամաճարակային միջոցառումները թույլ են տալիս ներկայում կասեցնել եւ նույնիսկ դադարեցնել COVID-19-ի հիմնամանրէների տարածումը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: