«Թաղապետ ես, թե ինչ զիբիլ, ընտանիքիդ համար դոմիկներ կարող եմ տրամադրել, գնացեք ու ապրեք»․ Նանե Արզումանյան
Նանե Արզումանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ամեն անգամ փորձում եմ անտեսել տխեղծ տեսակին, բայց չի լինում։
Ապրիլի 23-ին նահատակներին նվիրված հուշակոթողի բացմանը հրավիրված էր նաև ընտանիքս։
Եղբորս կինը մոտեցել է Նորքի վարչական շրջանի ղեկավարին ու պատմել իրավիճակը, որում գտնվում են, որ 23 տարվա սպայի կին է ու Հադրութի գրանցում ունեն։ Պատմել է, որ տունը և ունեցածը թուրքին է մնացել, հիմնադրամի գումարը դեռ չեն ստացել ու հարցրել՝ կա՞ արդյոք աջակցության որևէ ծրագիր։
Ի պատասխան եղբորս կնոջ հարցման, խելացի թաղապետը պատասխանել է. «Դիմեք Ահ նախագահին, ռուսները դոմիկներ են սարքում, գնացեք ու ապրեք»…
Թաղապետ ես, թե ինչ զիբիլ, ընտանիքիդ համար դոմիկներ կարող եմ տրամադրել՝ հասցեն կտամ, գնացեք ու ապրեք»։