«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային վերակառուցման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 27-ին ժամը 10:00-ից մինչև ապրիլի 28-ը ժամը 22:00-ն դադարեցվել է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի և Նուբարաշեն թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, «Ավտոգազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի գազասպառողների գազամատակարարումը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ ավագ քահանա Մելիքյանն անդրադարձել է տարածվող տեղեկությանը, թե ադրբեջանցի զինվորականներն ապրիլի 25-ին արգելել են ուխտավորների մուտքը Դադիվանք:
Մեկ բան էլ ասեմ՝ Ադրբեջանում երբեք սոսու ծառ չի եղել, դա եղել է հայկական պատմական ծառ։ Այդ նկարներն իրական են, նույնիսկ ունեն տեսահոլովակ․ այն կետը, որտեղ իրենք են նկարվել՝ Ծավ և Շիկահող գետերի շարունակությունն է, որը խաչմերուկում միանում է իրար ու անցնում Հանդ գյուղի միջով»,- հավելեց Շիկահողի գյուղապետը։
Ապրիլի 27-ին, ժամը 11։20-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի Երկաթուղայինների փողոցի 11 շենքի մոտակայքում քաղաքացին սպառնում է ինքնահրկիզվել։
Իմ գյուղի տարածքում 8 հոգով հարձակվել են ինձ վրա`քաշքշել, հարվածել աչքիս, մինչև հիմա աչքս վնասված է։ Զենքերը պահել էին ինձ վրա, ուզում էին առևանգել, տանել իրենց հենակետ։
Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի ուղղությամբ մոտ 400 մ իրենց դիրքերն առաջ բերած ադրբեջանցիները կրկին վերադարձել են ելման դիրքեր: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Հայկ Բախշյանը:
Երեկ Avia.pro կայքը տեղեկացրել է այն մասին, որ ռուս զինծառայողներին տեղափոխող բեռնատարը Արցախում պայթել է հակատանկային ականի վրա:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Աֆրիկայի Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսային՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
Ամերիկացի զինվորականները դեռ չեն կարող որոշել, թե արդյոք Ռուսաստանն Ուկրաինայի հետ սահմանից կհեռացնի ավելի վաղ այնտեղ տեղափոխած զորքերը: Այդ մասին ապրիլի 26-ին հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
Ապրիլի 26-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հատուկ զեկույցով է հանդես եկել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի «Մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ, բազմակողմանի և անկախ ազգային հաստատությունների զարգացման և ուժեղացման» վերաբերյալ հանձնարարականի քննարկմանն ուղղված բարձրաստիճան հանդիպմանը:
Այո՛, գնաճը զսպելու հնարավորությունն առկա է, և այն հնարավոր է շտկել շատ կարճ ժամանակահատվածում՝ 1 ամսվա ընթացքում։
Լեռնային Ղարաբաղի`Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում ականի պայթյունից զոհվել է մեկ, վնասվածքներ ստացել 2 ադրբեջանցի, Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայությանը հղումով գրում է Trend.az-ը։
Ռուսաստանը մինչեւ մայիսի վերջը կավարտի Բաց երկնքի պայմանագրից (ԲԵՊ) դուրս գալու ընթացակարգերը՝ պահպանելով ստատուս-քվոն:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ և դստեր հետ այցելել է Լեռնային Ղարաբաղի` Արցախյան երկրորդ պատերազմից հետո Բաքվի վերահսկողությանն անցած Ջաբրայիլի և Զանգելանի շրջաններ: Մեհրիբան Ալիևան այցից տեսանյութեր ու լուսանկարներ է տեղադրել Instagram-ի իր էջում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել մի շարք վիճահարույց հայտարարություններով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ադրբեջանի նախագահ Ալիևը լուսանկարներ է տարածել, որոնցում երևում է, որ իր ընտանիքի անդամների հետ գտնվում է Սյունիքի մարզի «Սոսիների պուրակ» արգելոցում: Համացանցում լայնորեն քննարկվում է, թե ինչպե՞ս է Ադրբեջանի նախագահը հայտնվել ՀՀ Սյունիքի մարզում այն դեպքում, երբ 2020թ. դեկտեմբերի 21-ին Շրջակա միջավայրի նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, թե «Սոսու պուրակ» արգելավայրը գտնվում է ՀՀ պետական սահմաններում, և որևէ հատված չի զիջվել կամ կրճատվել:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական նամակ է հղել Իրաքի Հանրապետության նախագահ Բարհամ Սալեհին՝ Բաղդադում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ, որի հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներ:
Արցախում ապրիլի 27-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք։ Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արամ Սուքիասյանը նշանակվել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ:
Հայաստանում ապրիլի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 595 նոր դեպք, առողջացել է 801 քաղաքացի, մահացել է՝ 18-ը: Մեկ օրում կատարվել է 4277 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 969969-ի:
Նախորդ տարի ՝ գնահատելով բանկի հաճախորդ ձեռնարկատերերի պահանջները՝ Կոնվերս Բանկը հիմնեց Հայաստանում առաձին ՓՄՁ ֆինանսավորման կենտրոնը, որտեղ ձեռնարկատերերը ոչ միայն կարող են օգտվել համապարփակ բանկային ծառայություններից, այլեւ ստանալ բիզնեսի հիմնադրման եւ զարգացման համար անհրաժեշտ խորհրդատվություն:
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ՝ ՈւՂԻՂ:
Ապրիլի 26-ին, ժամը 15.00-ին, Երևանի Էրեբունու փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ՀՀ զինված ուժերը չի մասնակցելու ՆԱՏՕ-ի «Defender Europe 21» զորավարժությանը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Արցախյան երկրորդ պատերազմից հետո Բաքվի վերահսկողության տակ անցած Զանգելանի շրջան կատարած այցի ժամանակ, հայտարարել է, որ այստեղ երկաթգիծ է եղել և «հայերը ապամոնտաժել են այն»:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ապրիլի 26-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Թաթուլ Ստեփանյանին ազատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալի պաշտոնից»։
Ինչ–որ բան փոխելու լյուֆտ կար նոյեմբերի 10-ից մինչև մարտի 27-ը, ցավոք, ոչինչ տեղի չունեցավ: Չգիտեմ, գուցե և դա էր ճիշտը, էս երկրի ժեխը, վերջիվերջո, պիտի մաքրվի, իսկ ժեխ կոչեցյալն առաջին հերթին Հայաստանի «էլիտան» է: Ընդ որում, բոլոր տեսակի էլիտաները, մեկը մյուսից ավելի ժեխ:
Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ նախօրեին 75 ուխտավոր այցելել է Ամարաս վանական համալիր, որը հայտնվել է ԼՂ-ում կողմերի միջև սահմանազատման գծի մերձակայքում։ Այս մասին հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։
2021 թվականի ապրիլի 26-ից ՀՀ նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը և իր ընտանիքի անդամները Սևանի և Երևանի կառավարական այս ամառանոցներից պետք է տեղափոխվեն Երևանի Շենգավիթ թաղամասի իրենց բնակարան։
Ճապոնիայի Օկինավայի հարավային պրեֆեկտուրայում պայթյուն է տեղի ունեցել զբոսանավակում: