
ԱՄՆ-ի ազգային հետախուզությունը ձեռնամուխ է եղել օտարերկրյա ազդեցության դեմ պայքարի կենտրոնի ստեղծմանը. Politico

ԱՄՆ-ի Ազգային հետախուզության տնօրեն Էվրիլ Հեյնսի աշխատակազմը ձեռնամուխ է եղել երկրի ներքին քաղաքական գործընթացների վրա օտարերկրյա գաղտնի ազդեցության դեմ պայքարի կենտրոնի ստեղծմանը: Ապրիլի 26-ին այդ մասին հայտնել է Politico թերթը:
Ազգային հետախուզության աշխատակազմի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ այդ միջոցները ձեռնարկվում են «փոփոխվող սպառնալիքների լույսով եւ (ամերիկյան) քաղաքականության եւ ԱՄՆ-ի Կոնգրեսի աճող պահանջների օժանդակությամբ: Այսպես կոչված չարամիտ օտարերկյա ազդեցության դեմ պայքարի կենտրոնը ենթադրվում է ստեղծել «առավելագույնս սեղմ ժամկետներում», ընդգծել է պաշտոնյան:
Նա հրաժարվել է ճշտել, թե հատկապես երբ կենտրոնը կարող է ձեռնամուխ լինել աշխատանքի: Այդ կառույցի բյուջեն նույնպես հայտնի չէ: Կենտրոնի ստեղծումը նախատեսվել է հետախուզության կարիքների համար հատկացումների մասին՝ ավելի վաղ ԱՄՆ-ում ընդունված օրենսդրությամբ: Այն պահանջել էամերիկյան բոլոր հետախուզական գերատեսչությոններից վերլուծաբանների ներառում կենտրոնի կազմում:
Պլանավորվել է, որ նոր կառույցը կզբաղվի ԱՄՆ-ի քաղաքաան կյանքի վրա ազդեցության ենթադրվող օտարերյա գործողությունների մասին բոլոր տվայլների ի մի հավաքմամբ եւ երկրի ղեկավարության համար «պատշաճ գնահատումների» մշակմամբ: Բացի դրանից, օրենսդրությունն ԱՄՆ-ի հետախուզությանը պարտավորեցրել է տվայլ դեպքում ուշադրությունը կենտրոնացնել Իրանի, Չինաստանի, ԿԺԴՀ-ի եւ Ռուսաստանի վրա: Հեյնսը համարվում է ԱՄՆ-ի բոլոր 18 հետախուզական գերատեսչությունների համակարգողը:
Վաշինգտոնը Մոսկվային մեղադրում է 2016 եւ 2020 թվականների նախագահական ընտրություններին միջամտելու մեջ: Այդ եզրակացությունների ստուգության ապացույցներ ԱՄՆ-ի իշխանությունները ոչ մի անգամ չեն ներկայացրել: Ռուսաստանի կառավարությունը բազմիցս ժխտել է նման պնդումները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: