Հայաստանն ի՞նչ կապ ունի Բայդենի ճանաչման հետ: Բայդենը խոստացել է իր քաղաքացիներին՝ ամերիկահայերին, իրեն ընտրել են, ինքն էլ խոստումը կատարել է: Հայաստանին չի խոստացել: Այնպես որ՝ եթե կարող է թող ԱՄՆ-ի դեմ ագրեսիվանա:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջը հրապարակել է հատված Քոչարյանի՝ աջակիցների հետ հանդիպումից։
«Իրավունք» թերթը գրում է․ «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ, ԱԺ «Իմ քայլի» նախկին պատգամավոր Արմեն Փամբուխչյանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը ոչ ավել, ոչ պակաս ասել էր. «Մինչև ե՞րբ պետք է թշնամանք լինի Ադրբեջանի և Թուրքիայի հետ, պետք է ոսկե միջին տարբերակ գտնենք՝ ո՜չ թշնամանք, ո՜չ բարեկամություն: Ես հիմա հռետորական հարցեր եմ բարձրացնում, որոնց մասին ազգովի պետք է մտածենք»: Այս հայտարարությունը բավական բացասական արձագանք է գտել անգամ նրա մտերիմ շրջապատում, ավելին՝ ասում են, թե Ա. Փամբուխչյանի «ձենը տաք տեղից է գալիս»։
ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի առաջին մասով հստակ ամրագրվել է, որ Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է, մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է: Մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքները և ազատությունները հարգելն ու դրանց պաշտպանությունը տվյալ դեպքում պետական իշխանության պարտականությունն է:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 13-ին թեեւ Սահմանադրական դատարանը որոշել էր, որ Նաիրա Զոհրաբյանի՝ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին ԱԺ որոշումը համապատասխանում է Սահմանադրությանը, սակայն ՍԴ անդամ Երվանդ Խունդկարյանը հատուկ կարծիք է գրել եւ ուղարկել է ԱԺ, որտեղ իր անհամաձայնությունն է հայտնել՝ նշելով, որ հարցը գտնվում է ԱԺ էթիկայի հանձնաժողովի տիրույթում, որը պիտի որոշեր՝ պատգամավորը թո՞ւյլ է տվել էթիկայի խախտում, թե՞ ոչ։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում, բացառությամբ շինարարության և էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտների, հունվարմարտ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, անկում է արձանագրվել: «Փաստի» հետ զրույցում այս մասին ընդգծեց տնտեսագետ Կարեն Սարգսյանը: Անդրադառնալով կառավարության վերջին նիստի ժամանակ հայտարարված՝ աշխատատեղերի աճի ցուցանիշներին՝ տնտեսագետը նշեց, որ պատկերն իրականում այլ է. «Ըստ ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության, 2021 թ. […]
«Իրավունք» թերթը գրում է․ «Վերջին շրջանում նախընտրական կրքերն առավել թեժացել են: Մեր տեղեկություններով՝ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, որն աչքի է ընկնում իր նիկոլապաշտական հայացքներով՜ կիրակի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Հայաստանում վարչապետ աշխատող Նիկոլ Փաշինյանի հետ:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Ճիշտ է՝ վահագնհովակիմյանական իրավագիտությունը պոզով-պոչով մի բեջուռա կենդանի է, ինչպես սիրում էր ասել ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, սակայն եթե Փաշինյանը շարունակում է մնալ վարչապետի պարտականությունները կատարող, ապա, ըստ իրավաբանների, առաջ է գալիս ՀՀ քրեական օրենսգրքի 300 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմը. իշխանությունը պահելը` Հանրապետության նախագահի, պատգամավորի, վարչապետի, նախարարի լիազորությունների ավարտից հետո այդ լիազորությունների իրականացումը շարունակելը` պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանը, Վարդան Աթաբեկյանը, Աննա Գրիգորյանը, Սոֆյա Հովսեփյանը, Գոռ Գեւորգյանը, ինչպես նաեւ ԲՀԿ-ից հեռացած Գեւորգ Պետրոսյանը երեկ գրությամբ դիմել են ԱԺ երեք խմբակցություններին՝ «Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հարցով ԱԺ էթիկայի հանձնաժողով ստեղծելու առաջարկով։
«Մեծ հաշվով, Փաշինյանը դարձել է կապիտուլյացիայի խորհրդանիշը։ Ու հիմա միայն մեկ ձգտում ունի. նույն հպարտ քաղաքացիներին, նույն ժողովրդին հերթական անգամ խաբելով ու մոլորեցնելով՝ պատասխանատվությունը սահուն իր ուսերից գցել նրանց ուսերին: Մնում է հասկանալ՝ ցանկանո՞ւմ է մեր հանրությունը նորից խաբվել և այդ մեկ անձի մեղքն ու պատասխանատվությունը վերցնել իր վրա…»։
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Անցած շաբաթ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցությունում կառուցվածքային հետաքրքիր վերադասավորումներ են տեղի ունեցել: Տարածքային գրասենյակներից կուսակցության ղեկավարին տեղեկացրել են շուրջ 7400 անդամակցության նոր դիմումների մասին:
«Փաստ» թերթի տեղեկություններով, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի՝ զինված ուժերի վերաբերյալ հնչեցրած հայտարարությունները բավականին վատ ազդեցություն ու տպավորություն են թողել զինվորականների վրա:
2020 թվականին ռազմական ծախսերն աշխարհում հասել են 1,98 տրիլիոն դոլարի՝ նախորդ տարվա համեմատությամբ ավելանալով 2,6 տոկոսով: Այդ մասին հաղորդել է Խաղաղության խնդիրների ուսումնասիրության Ստոկհոլմի միջազգային ինստիտուտը (SIPRI):
Հնդկաստանը կորոնավիրուսով վարակաման 352 991 նոր դեպք է արձանագրել 24 ժամում, ինչը դարձել է վարակվածների օրական աճի հերթական, անընդմեջ հինգերորդ համաշխարհային հակառեկորդը: Հնդկաստանի առողջապահության և ընտանիքի բարեկեցության նախարարությունն ապրիլի 26-ին հայտնել է, որ համավարակի ամբողջ ժամանակամիջոցում երկրում ախտահարվածների ընդհանուր թիվը հասել է 17 313 163-ի:
Ապրիլի 26-ից Իտալիայում սկսում են մեղմացնել COVID-19 կորոնավիրուսի պատճառով մտցված սահմանափակումները, մասնակիորեն բացվում են բարերը, ռեստորաններն ու կինոթատրոնները: Այդ մասին հաղորդում են արեւմտյան ԶԼՄ-ները:
Գերմանիայի Ներքին Սաքսոնիա դաշնային հողում ոստիկանությունը հետքննություն է սկսել գերմանական Կարմիր խաչի աշխատակցուհու նկատմամբ, որը պատվաստման կենտրոնում աշխատելիս BioNTech ընկերության պատվաստանյութը փոխարինել է ֆիզլուծույթով:
Եվրամիությունը պլանավորում է այս ամռանը թույլատրել ամերիկացի այն զբոսաշրջիկների ազատ մուտքը, որոնք լիովին պատվաստվել են COVID-19-ի դեմ: Այդ մասին հաղորդել է The New York Times թերթը:
“Shishkin” կարի մանուֆակտուրան՝ Putin Team հագուստի արտադրողը, մտադիր է զարգացնել իր արտադրանքը. գերակա ուղղությունների թվում են Չինաստանի և Մերձավոր Արևելքի երկրների շուկաները: Այդ մասին պատմել է խմբի հիմնադիր և գլխավոր տնօրեն Դմիտրի Շիշկինը:
Սմբուկները բարակ, երկար շերտատել և խառնել ռուկոլայի և կտրատած պանրի հետ:
ԱՄՆ-ում New Belgium գարեջրատունը թողարկել է գարեջուր, որը կոչվում է Torched Earth:
Հնարավոր չէ վստահել մի մարդու, ով միշտ ճիշտ է, քանի որ սեփական ճշմարտացիությունը նրա համար ամենից կարևորն է: Եվ եթե ճիշտ մնալու համար խելացի կինը պետք է բաց թողնի տղամարդուն, նա դա կանի:
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո երկրի իրավաբանական և ոչ միայն իրավաբանական հանրույթը զբաղված է Սահմանադրության անիմաստ մեջբերումներով, որոնք ապացուցում են, որ նա Սահմանադրության ու օրենքի ուժով չի կարող լինել վարչապետի պաշտոնակատար։ Անիմաստ են ոչ միայն սահմանադրական ցիտատները, այլ անգամ նույն Նիկոլ Փաշինյանի եռամյա վաղեմության հայտարարությունն այն մասին, որ հրաժարական տալուց հետո Սերժ Սարգսյանը չէր կարող դառնալ վարչապետի պաշտոնակատար։ Եվ չդարձավ, քանի որ դա էր Սահմանադրության ու օրենքի պահանջը։