Բաժիններ՝

27-ամյա մի երիտասարդը գողացել է էլեկտրական հորատիչ, տաքացուցիչ, մալուխներ, էլեկտրական մետաղահատիչ և զոդող սարքեր

Ապրիլի 19-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնում էր, որ ապրիլի 17-ի ժամը 18-ից ապրիլի 19-ի ժամը 10-ը բացել են պատուհանը, մտել ներս և Նորաշխարյան փողոցի շինությունից գողացել են էլեկտրական հորատիչ, տաքացուցիչ, մալուխներ, էլեկտրական մետաղահատիչ և զոդող սարքեր:

Հարուցվեց քրեական գործ: Ոստիկանները ձեռնարկեցին անհրաժեշտ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։

Ապրիլի 21-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հանցագործությունը կատարած անձի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ ստացվեցին։ Դրանք իրացնելով և համագործակցելով ոստիկանության Մալաթիայի բաժնի գործընկերների հետ՝ իրավապահները Բաբաջանյան փողոցում հայտնաբերեցին և, գողությունը կատարելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկեցին 27-ամյա մի երիտասարդի։ Նա ներկայացվեց նախաքննական մարմնին և տվեց խոստովանական բացատրություն։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս