«Այս վարժությունը կօգնի Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին չմոռանալ, որ մեր երկրի խնդիրն այսօր անցյալը և նախկինները չեն, այլ ներկա կործանիչ գործիչները»․ Արմեն Գևորգյան

Արմեն Գևորգյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Այսօր լրանում է երեք տարի, ինչ մեկնարկեց նիկոլիզմի դարաշրջանը: Հրավիրում եմ բոլորիս՝ մինչև մայիսի 8-ը ամփոփել նրա աշխատանքի արդյունքները մի քանի անվանակարգերում. Նիկոլի հիմնական ձախողումները, Նիկոլի անիմաստ որոշումները և փաստաթղթերը, Նիկոլի հիմնարար հանցագործությունները:

Առաջարկում եմ չառաջնորդվել նրա օրինակով՝ և հարյուրավոր փաստերի փոխարեն պարզապես կազմել առայժմ բոլոր անվանակարգերի լավագույն տասնյակը:

Որպեսզի պարզ լինի, օրինակ, որպես հիմնական ձախողումներ, ես կնշեի խաղաղ բանակցությունների տապալումը և 44-օրյա պատերազմը, կորոնավիրուսի դեմ պայքարի ձախողումը:

Օրինակ, իրավախախտումների մեջ ես կհիշեի դատարանների շենքերի արգելափակումը, Սահմանադրական դատարանի կազմի հակասահմանադրական փոփոխությունը: Ընդունված անիմաստ որոշումների շարքում կցանկանայի նշել 2020 թվականի հուլիսին ընդունված Ազգային անվտանգության ռազմավարությունը:

Այս վարժությունը կօգնի Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին չմոռանալ, որ մեր երկրի խնդիրն այսօր անցյալը և նախկինները չեն, այլ ներկա կործանիչ գործիչները: Նրանք տապալեցին մեր ներկան և զրկում են մեզ ապագայից:

Ի դեպ. Ազգային անվտանգության ռազմավարությունը, որն ընդունվել է 2020 թվականի հուլիսին, հայության բոլոր սերունդների համար դառնալու է լիակատար ձախողման և քաղաքական սնանկության խորհրդանիշ: Ժամանակակից քաղաքական պատմության մեջ Հայաստանը կլինի առաջին երկիրը, որտեղ ընդունված ազգային անվտանգության ռազմավարությունը երկու ամսվա ընթացքում վերածվում է աղբի: Փորձեք գնահատել այդ փաստաթղթի նշանակությունը ձեր կյանքում ՝ հիշելով դրանում նշված չորս հիմնարար ազգային շահերը.

⁃ Հայաստանի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականու­թյան եւ Արցախի անվտանգության ապահովումը.

⁃ Խաղաղության եւ միջազգային փոխգործակցության ամրապնդումը.

⁃ Ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության ապա­հովումը.

⁃ ՀՀ քաղաքացիների անվտանգության եւ բարեկեցության ապահովումը, ինչպես նաեւ երկրի կայուն տնտեսական զարգացումը»:

Տեսանյութեր

Լրահոս